Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կդադարեցվե՞ն ՌԴ-ի հետ չվերթները․ ինչ է սպասվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը սկսել է նվազել։ Մարզերի հյուրատների սեփականատերերից ստացվող ահազանգերը հաստատում են նաեւ տուրիստական ընկերություններից ստացվող տեղեկությունները։

«Մորելլո Տուր» ընկերության հիմնադիր տնօրեն Սարգիս Աղաջանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում, վկայակոչելով իր 15 տարվա փորձը, վստահեցրեց, որ նվազել են ոչ միայն անհատների այցերը, այլև՝ կոորպորատիվ։ Ընդ որում՝ նկատվում է նաեւ ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքի նվազում, ինչի վրա ազդում են հակառուսական տրամադրությունները։

Աղաջանյանը նշում է, որ շատ տարբեր ընկերությունների հետ են համագործակցում ու ցավով նկատում, որ իրեն պարբերաբար Ռուսաստանից գրում են, որ Հայաստանը վերջերս ներկայացվում է որպես ռուսաֆոբիա ունեցող երկիր։
«Ոչ թե հակառուսական տրամադրություններ, այլ հենց՝ ռուսաֆոբիա։ Եվ բազմամիլիոնանոց երկրին մինչև բացատրես, որ այստեղ նման բան չկա, ժամանակ է պահանջում եւ բարդ է»,- նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ նման քարոզչությունն ուղիղ ազդում է զբոսաշրջության վրա։

 

Ըստ նրա՝ մարդիկ վախենում են գալ Հայաստան և նախընտրում են գնալ ուրիշ տեղ, օրինակ, Վրաստան, Թուրքիա, ինչը զարմանալի է, քանի որ մեզ մոտ չի հանդիպում, որ փողոցում ռուսին ասեն՝ «գնա՛ քո երկիր», իսկ Վրաստանում դա լինում է ավելի հաճախ։

Մասնագետի փոխանցմամբ՝ զբոսաշրջության վրա բացասական հետեւանք կունենա նաեւ պատժամիջոցների հետեւանքով «ՄԻՐ» բանկային քարտերի սպասարկման դադարեցումը։ Անգամ՝ ընկերությունների մոտ մտավախություն կա, որ ռուսական չվերթները եւս կարող են փակվել։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանը հիմնականում ընդունում ու ճանապարհում է Հայաստան – Ռուսաստան եւ հակառակ ուղղությունները։

Ինչ վերաբերում է եվրոպական շուկաներին, ապա, Աղաջանյանի գնահատմամբ, այն ավելի զգայուն է։ «Երբ նորություններով կարդան, որ Հայաստանում վտանգավոր է, ընդ որում՝ ոչ միայն սահմաններում, այլ անգամ լսում են ներքաղաքական լարվածության մասին, չեն գալիս։ Իսկ որ լսում են սահմաններում է լարված՝ խաչ են քաշում Հայաստանի վրա»,- ասաց Ս.Աղաջանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ եթե Ռուսաստանից գալիս են հիմնականում երիտասարդները, որոնք շատ չեն մտածում վտանգի մասին, ավելին՝ դա անգամ արկածային են համարում, ապա Եվրոպայից հիմնականում գալիս են 60-ից բարձր մարդիկ, որոնք խուսափում են վտանգից։ Սրան էլ գումարվում է որոշ դեսպանատների պարբերաբար արվող հայտարարությունները, նաեւ՝ ԱՄՆում ընդունված պետական ապահովագրային արգելքները, երբ վտանգավոր երկրներ գնալը պարզապես չեն խրախուսում՝ ասելով, որ անվտանգության համար պատասխանանատվություն չեն կրում և զբոսաշրջությունը կանգնում է։

Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել «Ժողովուրդ» 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ամենադիտված