Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վլադիմիր Պարսիյանցը գերեվարվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի նոյեմբերի սկզբին, երբ Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին գրոհել Շուշին, քաղաքում շատ քիչ քաղաքացիական բնակիչներ էին մնացել, հիմնականում՝ տարեց մարդիկ, որոնք չէին ցանկացել լքել իրենց բնակավայրը։ Նրանցից շատերը գերեվարվել և դաժանորեն սպանվել են հենց գերության մեջ։ Այդ մարդկանցից մեկը 73-ամյա Վլադիմիր Պարսիյանցն էր։

Շուշիի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո Վլադիմիր Պարսիյանցը գերեվարվել է, սակայն հստակ օրը հայտնի չէ։ Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ Վլադիմիր Պարսիյանցը ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է 2020թ․ նոյեմբերի 18-ին։ Դեկտեմբերի 5-ին Շուշիում Վլադիմիր Պարսիյանցի մարմինն ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել։ Նրա քունքի հատվածում հրազենային վնասվածք է եղել, և քանի որ նա սպանվել է նոյեմբերի 18-ին, այսինքն՝ ռազմական գործողությունների ավարտից 8 օր անց, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր գնդակահարել են Վլադիմիր Պարսիյանցին, իսկ որովայնի շրջանում առկա կտրող-ծակող գործիքի հասցրած վնասվածքները վկայում են այն մասին, որ 74-ամյա ծերունուն նաև խոշտանգել են։

Վլադիմիր Պարսիյանցը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, արմատներով Գորիսից է։ Բաքվի ջարդերից փրկվելու համար 1990 թվականին տեղափոխվել է Արցախ, և երբ 1992 թվականին հայկական զինված ուժերը ազատագրել են Շուշին, մշտական բնակություն է հաստատել այնտեղ։ 1992 թվականին Վլադիմիր Պարսիյանցն ամուսնացել է Վեներա Ավակյանի հետ, որը նույնպես Բաքվի փախստական է։

1993թ․ ծնվել է նրանց միակ զավակը Բագրատը։ 2004 թվականին Վլադիմիր Պարսիյանցն ու Վեներա Ավակյանը ամուսնալուծվել են։ Այդ ժամանակվանից ի վեր մայրն ու որդին առանձին են ապրել, սակայն ինչպես պատմում է Բագրատը, մշտապես հոր հետ կապ է պահել։ 

Պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Բագրատն իր կնոջը, երկու մասնկահասակ երեխաներին և մորը տեղափոխել է Արարատի մարզի Հովտաշատ գյուղ՝ բարեկամի տուն, և սեպտեմբերի 28-ին վերադարձել է Շուշի։ Նա աշխատում էր Շուշիի շրջանի վարչակազմում և պատերազմի ընթացքում զբաղվում էր սննդի մատակարարմամբ։ 

Բագրատ Պարսիյանցի խոսքով՝ հոկտեմբերի վերջին սկսել են Շուշիի քաղաքացիական բնակչության տարհանումը, սակայն հայրը հրաժարվել է դուրս գալ քաղաքից։ 

«Մենք չէինք պատկերացնում, որ պատերազմի վերջը դա կլինի։ Մեզ համար ամենաանհավատալի տարբերակը հենց այն էր, որ թշնամին կգա կհասնի Շուշի։ Հայրս էլ չէր հավատում։ Արդեն պատերազմի վերջին օրերն էին, նոյեմբերի 3-ն էր՝ ժամը 2-անց կես, հարձակվեցին։ Էսպես նկարագրեմ՝ էնքան շատ էին խփում, որ մի հատ դռան արանքով չէիր կարող անցնել։ Ժողովուրդը եկել, ապաստանել էր վարչակազմի շենքում, հերս էլ էր ժամանակ առ ժամանակ գալիս-գնում։ Ես էլ որ այնտեղ սնունդով էի զբաղվում, ինձնից ինչ կախված էր, էն էլ անում էի, ոչ միայն իրա համար, այլ՝ յուրաքանչյուրի, որովհետև մտածում էի՝ իմ պարտքն ա, պիտի անեմ։ Մի խոսքով, ինքը մնաց, ոչ մի ձև չուզեց դուրս գալ։ Իրա մտածելակերպով՝ էսքան եկել, եկել են, էլ հո չեն գալու Շուշին գրավեն»,- պատմում է Բագրատը։

Բագրատ Պարսիյանցը Շուշիից դուրս է եկել նոյեմբերի 5-ին և այդ օրվանից հոր մասին տեղեկություն չի ունեցել, չնայած, իր խոսքով, արդեն ենթադրում էր, որ հորը կարող են սպանած լինել։ Դրանից հետո Բագրատը սկսել է Արցախի քննչական կոմիտեի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեղեկություններ փնտրել։ Արդեն նշել ենք, որ Վլադիմիր Պարսիյանցի մարմինը հայկական կողմին են փոխանցել 2020թ․ դեկտեմբերի 5-ին, սակայն նրա ինքնությունը երկար ժամանակ չի հաջողվել պարզել։ Եվ միայն 2021թ․ ապրիլի վերջին են զանգահարել Բագրատին և հայտնել, որ Ստեփանակերտի դիահերձարաններում մի քանի դիեր կան և հնարավոր է՝ նրանցից մեկը Վլադիմիր Պարսիյանցինն է։ Լուսանկարների միջոցով նույնականացնելուց հետո ինքնությունը հաստատվել է։ Վլադիմիր Պարսիյանցի մարմինը հարազատներին է փոխանցվել 2021թ․ մայիսի 1-ին և նույն օրը Ստեփանակերտում հուղարկավորվել է։

«Ինչի եմ ես էդքան ուշ իմացել․ թուրքերն ասել են, որ իմ հորը Սղնախում են սպանել ու դին տվել, ու ստեղ էլ մտածել են, թե իմ հայրը Սղնախի բնակիչ ա։ Հետո Սղնախի գյուղապետին կանչում են, հարցնում են, ինքն էլ ասում ա՝ ես էս մարդուն չեմ ճանաչում, ու գործը տուպիկ ա ընկնում։ Ես կոնկրետ չգիտեմ, թե իրականում ոնց ա եղել, կարող ա թուրքերն են շփոթել կամ սպանել են, տարել են Սղնախ, չգիտեմ»,- պատմում է Բագրատը։

Վլադիմիր Պարսիյանցը շինարարության վարպետ է եղել և մինչև վերջերս աշխատել է, թեպետ տարիքի պատճառով արդեն ծանր գործեր չէր անում։ Վեներա Ավակյանը պատմում է, որ երբ 1992 թվականին բնակարան է ստացել Շուշիում, դռան փականը չի աշխատել, վարպետ են կանչել, որպեսզի փականը նորոգի։ Այդ վարպետը եղել է հենց Վլադիմիր Պարսիյանցը, այդպես նրանք ծանոթացել են և ընտանիք կազմել։

«12 տարի միասին ապրեցինք, հետո ճակատագիրը այնպես դասավորվեց, որ բաժանվեցինք։ Դրանից հետո խաղաղ ապրում էինք, միմյանց չէինք խանգարում, ինքը՝ առանձին, մենք՝ առանձին, մեր որդին և՛ հորն էր ընդունում, և՛ մորը։ Ամեն ինչ լավ էր, Բագրատն արդեն իր տունը ուներ, բայց․․․ բայց պատերազմը ամեն ինչ կործանեց»,- ասում է Վեներա Ավակյանը։

Պատերազմից մեկ տարի առաջ Բագրատը բնակարան էր գնել, ժամանակի ընթացքում վերանորոգում էր այն, սակայն նա և իր ընտանիքը այդպես էլ չհասցրին վայելել իրենց նոր տունը։ «Վերջին սենյակի պաստառը խփեցի, հաջորդ առավոտը պատերազմը սկսվեց»,- ասում է Բագրատը։

Այս տարվա հունիսից Բագրատը մոր, կնոջ և երկու մանկահասակ որդիների հետ բնակվում է Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գտնվող երկու սենյականոց բնակարանում։ Տանը միայն Բագրատն է աշխատում, մասնավոր ընկերություններից մեկում հաշվապահ է։ 

«Հետքը» շարունակելու է ներկայացնել 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից դաժանորեն սպանված քաղաքացիական անձանց պատմությունները։

Նախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել «Ժողովուրդ» 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն ՊետրոսյանՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանԹուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. մենք անհրաժեշտ ենք համարում Սիրիայում նոր սահմանադրության արագ ընդունումը․ Թուրքիայի պաշտպանության նախարարՓշալարեր են քաշում, որ թուրքերին բերեն մեր տներին հասցնեն. կիրանցցիԿիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունըՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ ԴանիելյանՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչՎահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ»Մենք կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Իշխան ՍաղաթելյանԵթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտություն կլինի․ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Հունգարիայի ԱԳ նախարար«Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենցՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ BloombergՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բnղոքի ակցիաներով և հավաքներովՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով«Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասինԱնհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներինՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տnւժած զինծառայողների առողջական վիճակի մասինՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկել են տարածաշրջանային հարցերՆույնիսկ եթե կիրանցիները չունենային սեփականության իրավունք, նրանք օգտագործել են այդ տները, ուստի պետությունը պարտավոր է կրել սրա հետևանքները․ ՄԻՊ-ը՝ կիրանիների տների մասինՈստիկաններին զգուշացնում ենք, որ սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ. ՉալաբյանՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվելԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվելԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին
Ամենադիտված