ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է սպառնալ և խախտել հրադադարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ողջ գիշեր Ադրբեջանը սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ է բացել Հայաստանի զինված ուժերի դիրքերի վրա։

ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվել Գեղարքունիքի մարզի Սոթք, Վերին Շորժա, Կութ, Սյունիքի մարզի Արավուզ, Տավուշի մարզի Չինարի և Մովսես գյուղերի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ըստ ՊՆ-ի՝ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն։ Իշխանասարի ուղղությամբ հայկական ստորաբաժանումները մի քանի ժամ դիտարկել են ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։ Եվ այս ամենը տեղի է ունենում Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղարի և եվրահանձնաժողովի նախագահի հետ ձախողված հանդիպման ֆոնին։ Ավելին, Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ այդ հանդիպումն ուղղված է Ադրբեջանի դեմ։

«Չնայած ԱՄՆ-ի և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների նախաձեռնությամբ կայացած վերջին օրերի հեռախոսազրույցներում նրանք փորձում էին մեզ համոզել, որ այդ հանդիպումն ուղղված չէ մեր դեմ, բայց մենք գիտենք, որ այն Ադրբեջանի դեմ է,Հարավային Կովկասում համագործակցության դեմ է ուղղված, այն բաժանարար գծեր ստեղծելու և Ադրբեջանին մեկուսացնելու նպատակ ունի»,- նշել էր Ադրբեջանի նախագահը։

Ըստ էության Ադրբեջանը առանձնապես թքած ունի արևմտյան առաջնորդների հավաստիացումների և խնդրանքների վրա և փորձում է սրել իրավիճակը։

Հայկական կողմին էլ փորձում է ներքաշել իր այս սադրանքների մեջ, որպեսզի նոր հարձակում սկսելու և էսկալացիայի «լեգիտիմ» հիմք ունենա, հատկապես, որ համոզվել է՝ Արևմուտքից առանձնապես մտահոգվելու որևէ պատճառ չունի։

Ալինա Մարկոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular