Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տարածքում կառանձնացվեն և կընտրվեն գիտականորեն ու իրավական առումով հիմնավորված կարևոր թռչնաբանական տարածքներ. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է սահմանել կարևոր թռչնաբանական տարածքների որոշման չափորոշիչները: Կարևոր թռչնաբանական տարածքները (ԿԹՏ) «Important Bird Areas» կամ «IBA» միջազգային ծրագրի հայալեզու անվանումն է: Դրանք թռչունների պահպանության համար առանձնացված (բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս կամ դրանց մեջ ներառված) բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ են, որոնք ծառայում են թռչունների բնադրման, ձմեռման կամ հանգստի համար: Միջազգայնորեն ընդունված չափորոշիչները ներառում են բավականին կոմպակտ տարածքներ, որտեղ տեղի են ունենում չվող թռչունների կուտակումներ, օրինակ՝ լճափնյա կամ ծովափնյա հատվածները, լեռնաշղթաների երկայնքով ընկած հատվածները, լեռնանցքները, ինտրազոնալ բիոտոպերը, որոնք գրավում են չվող թռչուններին (անտառային կղզիներ բաց լանդշաֆտներում, լճի ավազաններ և այլն):

Չնայած տարանցիկ թռիչքի դեպքում թռչունների համար կարևոր է միայն օդային տարածքը, այնուամենայնիվ՝ դրա տակ գտնվող տարածքի պաշտպանությունը նույնպես կարևոր է թռչուններին այնպիսի սպառնալիքներից պաշտպանելու համար, ինչպիսիք են, օրինակ՝ որսը կամ վտանգավոր խոչընդոտների կառուցումը (բարձրավոլտ էլեկտրացանցեր, ռադիոկայաններ, հողմակայաններ և այլն): Կարևոր թռչնաբանական տարածքները միշտ չէ, որ ներառում են միայն չխաթարված կամ քիչ խաթարված բնածին տարածքներ, հաճախ որպես ԿԹՏ-ներ հանդես են գալիս նաև մարդածին լանդշաֆտները՝ ձկնաբուծական լճակները, ջրամբարները, արհեստական անտառտնկարկները, անտառազուրկ տարածքները և այլն:

ԿԹՏ-ների որոշումը և առանձնացումը BirdLife International միջազգային կազմակերպության նպատակային խնդիրն է, որին անդամակցում է նաև մեր երկիրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնապահպանական ազգային քաղաքականությունը ձևավորվում է հիմք ընդունելով նաև այն միջազգային պարտավորությունները, որոնք երկիրը ստանձնում է համապատասխան միջազգային պայմանագրերին մասնակցելու շնորհիվ, ինչպես նաև հաշվի առնելով թռչունների պահպանության միջազգային միության (BirdLife International) կողմից մշակված՝ ԿԹՏ-ների որոշման միջազգայնորեն ճանաչված չափորոշիչները տեղայնացնելու և ազգային օրենսդրական կարգավորումներում արտացոլելու հանգամանքը, մշակվել է այս նախագիծը:

Այս նախագծի կյանքի կոչմամբ ԿԹՏ-ների որոշման չափորոշիչները որպես գործիքակազմ կտեղայնացվեն և կստանան իրավական կարգավիճակ, որի շնորհիվ հնարավորություն կընձեռվի Հայաստանի տարածքում առանձնացնել և ընտրել գիտականորեն ու իրավական առումով հիմնավորված կարևոր թռչնաբանական տարածքներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանՈւկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ ԲորելՓաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.amՌուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջՄամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորվածԼևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբանԱյժմ մենք կանգնած ենք պատերազմի նոր փուլի առաջ․ մեր զինվորականները պետք է պատրաստ լինեն ռազմական գործողությունների նոր փուլին․ ԶելենսկիԴավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր»«Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինԿիրանց տանող ճանապարհը բացվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերըՄամուլը ՀՀ-ում մնացել է իշխանությանը հակակշռող, իշխանության գործողությունները վերահսկող միակ ենթահամակարգը․ ՀԺՄՕկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել․ կան զոհ և վիրավորներՀայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերԿիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ ԱբրահամյանԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲավականին մեծ գումարներ ծախսելով՝ մենք չստացանք բարեփոխված ոստիկանություն. ՄելքոնյանՀայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի․ քաղաքագետի գնահատականը՝ երկրի ներկա իրավիճակի վերաբերյալՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. ԶախարովաԻրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՆեթանյահուն խիղճ չունի. ԷրդողանՄարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասինՌոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում
Ամենադիտված