Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային տրամադրություններն ակնհայտ են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ հանրային տրամադրություններում կտրուկ փոփոխություններ են նկատվում, և դա առաջին հերթին հիմնականում վերաբերում է իշխանությունների նկատմամբ վերաբերմունքին։ Վաշինգտոնում կենտրոնակայան ունեցող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջերս հրապարակած հարցման համաձայն, հարցվածների ընդամենը 17 %-ի համար է Նիկոլ Փաշինյանը նախընտրելի։ Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով, այլ՝ «ներքին» հարցումների համաձայն, այս թիվը նույնիսկ ճոխացրած է. իրական վարկանիշը տատանվում է 12-13 տոկոսի սահմաններում: Իսկ ահա «GALLUP»-ի կատարած վերջին հարցումների արդյունքներով, Նիկոլ Փաշինյանի աշխատանքի արդյունավետությունը խիստ բացասական է գնահատվել։

Հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը լիովին դրական գնահատել, 19,9 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 47,1 տոկոսը՝ ընդհանրապես բացասական։ Այսինքն, 68 տոկոսը հստակ բացասական է գնահատել, ինչը շատ խոսուն ցուցիչ է: Համեմատության համար կարող ենք փաստել, որ 2023 թվականի հունվարին հարցվածների ընդամենը մոտ 48 տոկոսն էր բացասական գնահատում։ Ըստ էության, առկա պատկերը վկայում է, որ Փաշինյանի իշխանության վարկանիշի անկումը հետևողականորեն շարունակական բնույթ ունի: Ըստ այդմ, ընդամենը մեկ տարի անց նույնիսկ այս չնչին վարկանիշից կարող է ընդհանրապես փշրանքներն էլ չմնան։ Սա, բնականաբար, չի կարող չանհանգստացնել Նիկոլ Փաշինյանին այն համատեքստում, որ որևէ պահից իր թիմը կարող է տրվել գերիշխող հակաիշխանական, իսկ ավելի ստույգ՝ հականիկոլական տրամադրություններին, պառակտվել կամ դուրս գալ հենց իր դեմ՝ առաջին հերթին «սեփական կաշին» փրկելու ցանկությամբ։

Իսկ եթե Փաշինյանի թիմակիցներն էլ ձեռք քաշեն նրանից, ապա նրա իշխանության գահավիժումն ուղղակի ժամանակի հարց կդառնա, որովհետև միմիայն ուժային կառույցներին ապավինելով, ինչպես ասվում է, երկար չես «ձգի»։ Դրա համար էլ Փաշինյանը վերջին շրջանում ակտիվացրել է իր հանդիպումները ՔՊ խմբակցության ու ընդհանրապես քպական շրջանակների հետ։ Ընդ որում, արտաքին ու ներքին տարբեր հարցերի քննարկման քողի տակ նա փորձում է իր թիմակիցներին «դուխ տալ», հավաստիացնել, թե ամեն ինչ կարգին է, իրենք խնդիր չունեն, կարող են ժողովրդի հետ հանգիստ հանդիպումներ ունենալ ու արժանանալ նրանց վստահությանը։ Բայց իրականում Փաշինյանը կեղծում է իրականությունը։ Երբեք իր իշխանության նկատմամբ դժգոհությունը հանրության շրջանում այսքան ցայտուն չի եղել։ Միգուցե Փաշինյանը հույսը դրել է նրա վրա, որ որոշ արտաքին ուժեր կարող են իրեն օգնել, որպեսզի մնա իշխանության, բայց դա էլ փրկություն չի կարող լինել իր համար։ Առավել ևս, նույն այդ «դրսի» ուժերի «պարանին լվացք փռել չի լինի»:

Ինչպես ժամանակին Փաշինյանն էր ատելություն գեներացնում «նախկինների» նկատմամբ, այնպես էլ հանրային այդ ատելության սլաքը իր դեմ է ուղղվում։ Սրա մասին դեռ 2018 թվականից քանիցս զգուշացրել ենք: Զգուշացրել են նաև այլոք: Հաջորդ կարևոր պահը, որը ցույց է տալիս Փաշինյանի բացարձակ սպառվածությունը: Հատկապես վերջին շրջանում նա փորձում է հանրության շրջանում նորից վախ սերմանել արդեն նոր դոզայով, ինչը շարունակաբար արել է։ Օրինակ՝ ամիսներ առաջ նա հայտարարում էր՝ Արցախում իշխանություն փոխվեց, տեսա՞ք ինչ տեղի ունեցավ, Արցախը հայաթափվեց, ուստի նույնն էլ կարող է Հայաստանում տեղի ունենալ, եթե իշխանափոխություն լինի։ Ներկա փուլում էլ նա սկսել է մարդկանց վախեցնել նրանով, թե Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել։

Այդպիսով վախի տարածման միջոցով Փաշինյանը փորձում է մարդկանց համոզել, որ ավելի լավ է մեզ պատկանող տարածքները զիջենք հակառակորդին՝ նրան խաղաղեցնելու համար, քան դառնալ հարձակման զոհ։ Բայց խնդիրն այն է, որ ինչքան Հայաստանի ղեկավար համարվող անձը հայկական հասարակությանը վախի մեջ պահի, այնքան Ադրբեջանի հավակնությունները կաճեն։ Ու ոչ թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կկնքվի, այլ մեկը մյուսի հետևից կապիտուլյացիայի պայմանագրեր։ Թերևս պատահական չէ, որ, ըստ հարցումների, Հայաստանի քաղաքացիների 87,5 տոկոսը դեմ է Տավուշի մարզից սահմանազատումը սկսելու և 4 բնակավայրը ադրբեջանցիներին փոխանցելու գաղափարին, իսկ 67 տոկոսը նշում է, որ այս իշխանությունն ունակ չէ ՀՀ շահերից բխող պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Այս արդյունքները ևս ցույց են տալիս, որ գործող իշխանությունները լիովին սպառված են, այլևս շանս չունեն իշխանություն լինելու:

Այսինքն, առաջիկա որևէ ընտրությանը՝ հերթական կամ արտահերթ, նրանք այլևս մեծամասնություն երբեք չեն ունենա: Ավելին, դեռ հարց է՝ կհաջողվի՞ առանց տոտալ ընտրակեղծարարության խորհրդարանում տեղ ունենալ: Ավելին, կա կարծիք, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի իրական (նկատի է առնվում առանց վարչական ռեսուրսի ու ընտրախախտումների) վարկանիշը մոտ 7 տոկոս է, այսինքն, այնքան, որքան 2017 թվականին ստացել էր «Ելք» դաշինքը: Ամփոփելով՝ նշենք, որ հասարակական տրամադրություններն ակնհայտ են՝ առանց նույնիսկ այս հարցումների. դրանք շատ հստակ ցույց են տալիս վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի բերած փորձանքների, տարվող քաղաքականության ու երկրին սպառնացող վտանգների հանդեպ: Եթե հասարակությունն այսօր փողոց դուրս չի գալիս, մոբիլիզացիա չկա, սա դեռ ոչինչ չի նշանակում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանՈւկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ ԲորելՓաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.amՌուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջՄամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորվածԼևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբանԱյժմ մենք կանգնած ենք պատերազմի նոր փուլի առաջ․ մեր զինվորականները պետք է պատրաստ լինեն ռազմական գործողությունների նոր փուլին․ ԶելենսկիԴավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր»«Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինԿիրանց տանող ճանապարհը բացվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերըՄամուլը ՀՀ-ում մնացել է իշխանությանը հակակշռող, իշխանության գործողությունները վերահսկող միակ ենթահամակարգը․ ՀԺՄՕկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել․ կան զոհ և վիրավորներՀայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերԿիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ ԱբրահամյանԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲավականին մեծ գումարներ ծախսելով՝ մենք չստացանք բարեփոխված ոստիկանություն. ՄելքոնյանՀայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի․ քաղաքագետի գնահատականը՝ երկրի ներկա իրավիճակի վերաբերյալՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. ԶախարովաԻրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՆեթանյահուն խիղճ չունի. ԷրդողանՄարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասինՌոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ
Ամենադիտված