Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի կտրուկ շրջադարձն այս կամ այն ուղղությամբ քիչ հավանական է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունները ցանկանում են, իսկ ավելի ճիշտ՝ ցույց են տալիս, թե ցանկանում են ոչ միայն մեր երկրի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնել, այլ նաև տնտեսությունը: Սակայն կարևոր է նաև այն, որ երբ գնում ես ինչ-որ տեղ, քեզ այնտեղ սպասեն: Արդյոք Հայաստանը, որպես արտահանող երկիր, հետաքրքի՞ր է եվրոպական շուկային: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ առհասարակ այս կամ այն միավորմանը ինտեգրվելն ինքնանպատակ չէ:

«Դա միջոց է Հայաստանի տնտեսական, սոցիալական զարգացումը, բարեկեցությունն ապահովելու համար: Երբ Հայաստանը նպատակադրվում է ինտեգրվել այս կամ այն միավորմանը, պետք է այդ ամենը հաշվարկի և գնահատի: Մոտ տասը տարի է, ինչ անդամակցում ենք ԵԱՏՄ-ին: Պետք է արձանագրենք, որ այս ընթացքում բավականին լուրջ տնտեսական, առևտրային առաջընթաց ենք գրանցել այդ ուղղությամբ: Զուգահեռաբար ԵՄ երկրների հետ ունեցել ենք ազատ առևտրի համաձայնագիր, որը հետագայում վերափոխվեց այլ համաձայնագրով, այնուամենայնիվ, այդ կապերը եղել են երկկողմանի: Հայաստանի տնտեսական առաջընթացը, զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանը կարողանա բոլոր կենտրոնների հետ փոխլրացնող, փոխշահավետ տնտեսական կապեր ձևավորել: Եթե Հայաստանը հրաժարվի մեկ ուղղությունից, կստացվի, որ մեր ունեցած հնարավորությունը, այն է՝ Հայաստանի միջոցով ներկայում առևտուր է իրականացնում և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը, կկորցնենք: Դա պետք է արձանագրենք որպես օբյեկտիվ իրականություն և, դրանից ելնելով, որոշակի եզրահանգումներ ու առաջարկություններ անենք»,-«Փաստի» հետ զրուցում ասում է Պարսյանը:

Ընդգծում է՝ թվերը չեն ստում: «2023 թ.-ին Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 20,7 մլրդ դոլար: Դրանից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել մոտավորապես 37, ԵՄ երկրներին՝ 13, ԱՄՆ-ին՝ 3 տոկոս: Այսինքն՝ ԵՄ երկրների և ԱՄՆ-ի ցուցանիշը մոտավորապես կազմում է 16 տոկոս, ինչը 2,5 անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ երկրներին ընկնող առևտրաշրջանառությունը: Այս պահին ԵԱՏՄ-ն, ի դեմս Ռուսաստանի, մեր թիվ մեկ առևտրային գործընկերն է: Ռուսաստանը ԵՄ երկրներից տարբերվում է նաև նրանով, որ Ռուսաստան արտահանում ենք վերջնական սպառման արտադրանք, ոչ թե հումք և նյութեր՝ ի տարբերություն ԵՄ երկրների: ԵՄ երկրներ հիմնականում արտահանում ենք պղինձ, մոլիբդեն և այլ մետաղներ, իսկ ԵԱՏՄ երկրներ և Ռուսաստան արտահանում ենք վերջնական սպառման արտադրանք, օրինակ՝ պահածոներ, խմիչք, սարքավորումներ և այլն: 2022 թ.-ից սկսած նաև մեծ քանակությամբ վերարտահանումներ ենք իրականացնում Ռուսաստան, մասնավորաբար՝ ավտոմեքենաներ, սարքավորումներ, տարբեր տեխնիկա և այլն:

Ըստ էության, ԱՄՆ-ի և ԵՄ երկրների ընկերությունների համար Հայաստանը դարձել է դեպի Ռուսաստան արտահանում իրականացնող երկիր, միջնորդ: Այդ առումով նրանք նույնպես շահում են այս իրավիճակում: Այս իրավիճակից օգտվում է նաև Ռուսաստանը, Հայաստանի միջոցով իր ոսկու և ադամանդի պաշարներն է իրացնում աշխարհով մեկ: Օրինակ՝ Հայաստանից վերարտահանում է Արաբական Էմիրություններ, Հնդկաստան, Եվրոպա, Չինաստան և այլ ուղղություններով: Հայաստանն այս պահին դարձել է բավականին հետաքրքիր վերարտահանող ուղղություն և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ այլ երկրների համար: Կարևոր է նաև հասկանալ, թե որ ուղղությամբ են Հայաստանի արտահանման ծավալները: Արտահանման մասով բավականին մտահոգիչ իրավիճակ ունենք: Դեպի ԵԱՏՄ Հայաստանից արտահանումն աճել է 40 տոկոսով, դեպի ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 8 տոկոսով, իսկ դեպի ԱՄՆ արտահանումը նվազել է 38 տոկոսով:

Մի կողմից՝ խոսում են տնտեսության դիվերսիֆիկացիայի, տնտեսական նոր հնարավորությունների մասին, և ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կարևորում են Հայաստանի տնտեսության դիմադրողականության աճը, բայց, միևնույն պարագայում, այս ուղղություններով ունենք արտահանման էական նվազում: Միանշանակ պետք է արտահանման շուկաները դիվերսիֆիկացնել, տնտեսական դիմադրողականությունը բարձրացնել, բայց դրան պետք է հետևեն հստակ ծրագրեր, ոչ թե միայն հայտարարություններ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ դա թույլ կտա իրական փոփոխություններ անել: «Այս պահին քանի դեռ Հայաստանի տնտեսությունը, պայմանավորված վերարտահանման գործոններով, ունի բարձր տնտեսական աճ, պետք է կարողանանք փոխել մեր տնտեսության որակը, արդյունաբերական արտադրանքի ստանդարտները պետք է համապատասխանեն եվրոպական, միջազգային ստանդարտներին, որ կարողանանք արտահանման նոր շուկաներ գտնել: Դա պետք էր վաղուց անել, հիմա կառավարությունը փորձում է այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր անել, և միայն այդ քայլերն անելուց հետո կկարողանանք մեր արտադրանքը ներկայացնել եվրոպացի սպառողին, իսկ նրան ներկայացնելու ժամանակ արդեն երկրորդ՝ մարքեթինգի խնդիրն է գալիս: Պետք է կարողանանք եվրոպացի սպառողին ներկայացնել մեր արտադրանքը, դրա որակը, բարձրացնենք ճանաչելիությունը, դա բավականին ժամանակատար և ծախսատար գործընթաց է, հնարավոր չէ մեկ-երկու ամսում անել: Այսինքն՝ եթե դիվերսիֆիկացում ենք անում, պետք է ստանդարտներին համապատասխանեցնենք, երկրորդ՝ շուկա մուտք գործելու ծախսերն անենք: Այս ուղղությամբ դեռ նոր-նոր քայլեր են արվում, հետևաբար Հայաստանի կտրուկ շրջադարձն այս կամ այն ուղղությամբ քիչ հավանական է՝ հաշվի առնելով տնտեսական այս իրողությունները»,-ընդգծում է Պարսյանը:

Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության ընթացքում հարաբերությունները սառեցնում են ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի հետ, բայց ԵԱՏՄ-ի պարագայում չեն շտապում կտրուկ քայլեր անել: «Ցանկացած երկրի քաղաքականության դրսևորումն արտահայտվում է իր տնտեսական ծրագրերում, առաջնահերթություններում: Այս պահին կարող ենք արձանագրել, որ դեպի Ռուսաստան մեր առևտրային ծրագրերը, արտահանման ծավալները կտրուկ ավելացել են՝ անկախ հակառուսական կամ պրոարևմտյան քաղաքականությունից: Քաղաքական հայտարարությունները՝ հայտարարություններ, բայց պետք է արձանագրումներ անել զուտ թվերով: Ռուսաստանի հետ մեր տնտեսական կապերն էլ ավելի են խորացել, ամրապնդվել: Հեռու եմ այն մտքից, որ այս պահին գործող իշխանությունները կարող են ինչ-որ կտրուկ շրջադարձեր կատարել՝ պայմանավորված և՛ անվտանգային իրավիճակով, և՛ տնտեսական խնդիրներով:

Այս պահին բոլորին ձեռնտու է Հայաստանի այս կարգավիճակը, քանի որ Հայաստանը դարձել է տարբեր պատժամիջոցների շրջանցման երկիր, այս ձևաչափը բոլորին ձեռնտու է, և կպահպանեն այնքան ժամանակ, որքան կկարողանան: Կարող են բազմապիսի հայտարարություններ հնչել, բայց գետնի վրա ակնհայտ է, որ տնտեսական, ֆինանսական գործարքներն էլ ավելի են խորանում: Իսկ ցանկացած հարաբերությունների հիմքում հիմնական գործոններից մեկը տնտեսական գործոնն է: Այս պահին տնտեսական գործոնը բավականին պինդ է, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում մնալու կամ չմնալու հարցն այդքան էլ էական չէ՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հիմնական պայմանագիր ունի ռուսական կողմի հետ դեռ 1990-ականների սկզբներից: Ռուսական կողմը, ըստ էության՝ նաև հայկական կողմը, այդ հիմնական պայմանագրերից հրաժարվելու մասին չեն խոսում: Քաղաքական դժգոհություններ և պրոցեսներ կան, որոնք, ցավոք, նաև դուրս են գալիս երկու գործընկերների շրջանակից:

Եթե Հայաստանը և Ռուսաստանն ունեն փոխադարձ դժգոհություններ և մեղադրանքներ, նրանք պետք է իրար հետ խոսելով քննարկեն դրանք, լուծեն, այլ ոչ թե այլ հարթակներում՝ Եվրոպայում դրանց մասին խոսեն: Նույն կերպ, օրինակ՝ կստացվի, որ եթե Հայաստանը ԵՄ-ի հետ խնդիր ունենա, գնա Ռուսաստանի հետ խոսի ու քննարկի այն: Դա արտաքին քաղաքականության տեսանկյունից ճիշտ չէ, պետք է ավելի կառուցողական և զուսպ լինել, հաշվի առնել նաև ընդհանուր աշխարհաքաղաքական պրոցեսները»,-ասում է տնտեսագետը: Երեկ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը տնտեսական հարցերի շուրջ քննարկում էր: Պարզ դարձավ, որ ԵՄ-ն Հայաստանին չորս տարվա ընթացքում կտրամադրի 270 մլն եվրո դրամաշնորհների տեսքով:

«Դիվերսիֆիկացիա և տնտեսության դիմադրողականություն. սրանք հիմնական հարցերն էին: Դիվերսիֆիկացիայի մասին խոսեցի, իսկ դիմադրողականության աճի մասին խոսելիս պետք է նշենք, որ Հայաստանն ունի բավականին լուրջ կախվածություն Ռուսաստանից էներգակիրների մասով՝ մոտ 80 տոկոս, ներկրվող ցորենի 99 տոկոսը գալիս է Ռուսաստանից, շաքարավազի, ձեթի և այլ ապրանքների մասով հիմնական ներկրող երկիրն է: Այսինքն, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն ցանկանում են Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնել, պետք է փորձեն ծրագրեր իրականացնել այդ ուղղություններով: Բայց նույն ԵՄ-ն հիմա բավականին լուրջ խնդիրներ ունի ուկրաինական ցորենի հետ: Ուկրաինական ցորենը թույլ են տվել, որ արտահանվի ԵՄ երկրներ, բայց նույն Լեհաստանի, Ռումինիայի և այլ երկրների գյուղատնտեսներ բողոքի ակցիաներ են իրականացնում: Այսինքն, իրենց ապրանքների ձեռքն են կրակն ընկել, էլ ուր մնաց թույլ տան, որ Հայաստանի ապրանքները մուտք գործեն իրենց շուկա: Այս պահին այնտեղ էլ շուկայի բավականին հագեցվածություն կա գյուղմթերքի մասով: Եթե ուզում են Հայաստանին օգտակար լինել, պետք է կոնկրետ ուղղություններով կոնկրետ ծրագրեր առաջարկեն և իրականացնեն»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանՈւկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ ԲորելՓաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.amՌուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջՄամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորվածԼևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբանԱյժմ մենք կանգնած ենք պատերազմի նոր փուլի առաջ․ մեր զինվորականները պետք է պատրաստ լինեն ռազմական գործողությունների նոր փուլին․ ԶելենսկիԴավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր»«Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինԿիրանց տանող ճանապարհը բացվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերըՄամուլը ՀՀ-ում մնացել է իշխանությանը հակակշռող, իշխանության գործողությունները վերահսկող միակ ենթահամակարգը․ ՀԺՄՕկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել․ կան զոհ և վիրավորներՀայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերԿիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ ԱբրահամյանԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲավականին մեծ գումարներ ծախսելով՝ մենք չստացանք բարեփոխված ոստիկանություն. ՄելքոնյանՀայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի․ քաղաքագետի գնահատականը՝ երկրի ներկա իրավիճակի վերաբերյալՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. ԶախարովաԻրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՆեթանյահուն խիղճ չունի. ԷրդողանՄարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասինՌոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է Ռուսաստանին
Ամենադիտված