ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը պատրաստվում է Իրանի պատասխան հարվածին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երեք օր է, ինչ Իսրայելի իշխանությունները պատրաստվում են Իրանի հնարավոր ռազմական պատասխանին. տարհանում են դիվանագետներին, խլացնում են GPS-ը և այդ համակարգի կեղծ տեղորոշիչներ ստեղծում, նաև՝ պահեստազորայիններին կանչում ծառայության: 
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իսրայելին խոստացել է արագ պատիժ «քաջերի» ձեռքով՝ Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ: 
Իսրայելի պաշտպանության բանակը լրացուցիչ պահեստազոր է կանչել , այդ թվում՝ «Iron Dome» հակաօդային պաշտպանության համակարգի օպերատորներին և ժամանակավորապես չեղարկել է զինվորականների արձակուրդները։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է բոլոր ստորաբաժանումների մարտունակության բարձրացման մասին. Իսրայելի սահմանների երկայնքով տեղակայված են պաշտպանության բանակի ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են ցանկացած սցենարի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular