ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ առևտրի կենտրոնից երկու հազար մարդ Է տարհանվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եկատերինբուրգի առևտրի և զվարճանքի կենտրոններից մեկում օդափոխման խցիկում հրդեհ է բռնկվել, շենքից տարհանվել է 2 հազար մարդ: Պատահարի հետևանքով տուժածներ չկան, հայտնել են ԱԻՆ մարզային վարչության մամուլի ծառայությունից: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Տեղի է ունեցել օդափոխման խցիկում ճարպային կուտակումների բռնկում։ Շենքից տարհանվել է 2000 մարդ, որից 107-ը՝ երեխա։ Տուժածների մասին տեղեկություն չի ստացվել»,-նշել են վարչության մամուլի ծառայությունից։

Հրդեհի պատճառով գործել է հրդեհային ազդասարքը, առեւտրի կենտրոն է ուղարկվել 13 միավոր հատուկ տեխնիկա եւ անձնակազմի 43 մարդ: Ներկայումս առևտրի կենտրոնը վերսկսել է աշխատանքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular