ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա մի իրադարձություն է, որը իսկապես փոխելու է մեր հարաբերությունները և ԵՄ-ի, և ԱՄՆ-ի հետ․ Արմեն Գրիգորյանը՝ ԵՄ-ԱՄՆ-ՀՀ եռակողմ հանդիպման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա մի իրադարձություն է, որը իսկապես փոխելու է մեր հարաբերությունները և ԵՄ-ի, և ԱՄՆ-ի հետ։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Օրակարգային հարցերը հիմնականում տնտեսական են։ Տնտեսական այն առումով, որ մենք ցանկանում ենք հասանելիություն ստանալ տեխնոլոգիաների և շուկաների և Եվրամիության տարածքում, ինչպես նաև ԱՄՆ շուկայում։ 

Մեր նպատակն է, որպեսզի այս իրադարձության շրջանակներում կարողանանք այդ օրակարգերը առաջ մղենք։

Սա մի իրադարձություն է, որը իսկապես փոխելու է մեր հարաբերությունները և Եվրամիության հետ և ԱՄՆ-ի հետ, բայց սա շարունակական պրոցես է և ես ասեմ, որ և մենք և ԵՄ-ն, ու ԱՄՆ-ն աշխատանքներ ունենք անելու այս հարաբերությունների համար։

Քննարկվելու է հիմնականում տնտեսական հարցեր, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանվածներին օգնելու հարցեր», -ասլե է նա։

«Տնտեսական մեր մեկ կետից փոխկապվածությունը պետք է փոխվի։ Տնտեսական կախվածությունը պետք է փոխարինենք շատ գործընկերներից տնտեսապես փոխհարաբերություններ ունենալու։ Տարածաշրջանային հարցեր մենք այնտեղ չենք քննարկելու», - հավելեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular