Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը ԵՄ ղեկավարությանը կոչ է անում աջակցել արցախահայության հավաքական ապրելու իրավունքին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապպետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված համատեղ հանդիպմանն ընդառաջ, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը նամակով դիմել է Եվրոպական միության ղեկավարությանը՝ բարձրացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի բնակապահովության հարցը։ Այս մասին հայտնում է «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը։

Նամակում մասնավորապես ասվում է. «Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք դիմում ենք ԵՄ ղեկավարությանը՝ ֆինանսական միջոցներ հատկացնել Արցախից բռնի տեղահանված հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) բնակարանային արժանապատիվ պայմաններով ապահովման համար՝ մինչև պաշտպանության միջազգային մեխանիզմների երաշխավորումը, որոնցով հնարավոր կլինի ապահովել նրանց հավաքական վերադարձն Արցախ: Զուգահեռներ տանելով 1988թ․ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժին հաջորդած միջազգային բնակարանաշինական նախագծերի հետ, հարթակը նաև հուշում է, որ նմանատիպ նախաձեռնությունները կարող են միջնաժամկետ լուծում տալ՝ կանխելով հազարամյա մշակույթի ոչնչացումը:

«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակն ընդգծում է Եվրոպական միության դերը որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնական միջնորդ, երբ 2021 թ․ բանակցային գործընթացն առաջնորդում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նամակում ասվում է, որ թեև ԵՄ-ն շարունակաբար ընդունում էր Արցախի հայության մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, այնուամենայնիվ ԵՄ ղեկավարությունը հաճախ շեշտում էր Արցախահայության «ինտեգրման» կարևորությունը Ադրբեջանում և հանդես էր գալիս դրա օգտին, նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանը շրջափակման և սովամահության էր ենթարկում  նրանց և իրականացնում էր ռազմական ագրեսիա։ Հարթակը հղում է անում Եվրոպական խորհրդարանի  2023 թ․ հոկտեմբերի 5-ի բանաձևին, որն արտահայտում է «խորը դժգոհություն այն փաստի առնչությամբ, որ Եվրախորհրդարանի ահազանգերը Արցախի իրավիճակի և աղետալի հետևանքների ռիսկերի վերաբերյալ անտեսվել են Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի կողմից: Նամակի հեղինակները շեշտում են, որ անպատժելիությունը միայն քաջալերեց Ադրբեջանի հետագա կործանարար քաղաքականությունը»։

Նամակում նաև շեշտվում է․ «եթե ռուս խաղաղապահների անգործությունը թույլ տվեց Ադրբեջանին իրականացնել իր զազրելի հանցագործությունը, այնուամենայնիվ ԵՄ-ն նույնպես կրում է պատասխանատվության իր բաժինը վերը նշված պատճառներով։ Խոսքը չի վերաբերում Եվրոպական խորհրդարանին, որը պատվով կատարեց դերը որպես ժողովրդավարության պալատ և շարունակաբար անաչառ դիրքորոշում էր ցուցաբերում իրավիճակի վերաբերյալ»:

Նշվում է, որ Էթնիկ զտումների հետևանքով տասնյակ հազարավոր բռնի տեղահանված հայեր ապաստան են գտել ՀՀ-ում։ «Թեև Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրել նրանց կարճաժամկետ կարիքները հոգալու ուղղությամբ, բայց և այնպես դրանք բավարար չեն արժանապատիվ կյանք ապահովելու համար: «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը երախտագիտությամբ է ընդունում ԵՄ կողմից մարդասիրական օգնության հատկացումը ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին աջակցելու համար։ Այնուամենայնիվ, այդ մարդասիրական օգնությունը լուծում է միայն կարճաժամկետ կարիքները: Փաստացի, արդեն մի քանի հազար արցախահայեր արդեն լքել են Հայաստանի Հանրապետությունը և չեն վերադարձել։ Սա իրական աղետ է։ Եթե իրավիճակը շարունակվի, ժամանակի ընթացքում արցախահայության ուրույն մշակույթը և բարբառները կվերանան»,- ասված է նամակում։

Հիշյալ նամակն ուղղված է Եվրոպական միության ղեկավարությանը` մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին, ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվիեր Վարհելիին, ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամերի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ  Տոյվո Կլաարին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային։ Նամակը հասցեագրվելու է նաև ԵՄ անդամ-պետությունների կառավարություններին, մասնավորապես այն երկրների կառավարություններին, որտեղ, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը ներկայացուցչական մարմին ունի։

Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ»Մենք կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Իշխան ՍաղաթելյանԵթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտություն կլինի․ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Հունգարիայի ԱԳ նախարար«Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենցՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ BloombergՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բnղոքի ակցիաներով և հավաքներովՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով«Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասինԱնհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներինՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տnւժած զինծառայողների առողջական վիճակի մասինՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկել են տարածաշրջանային հարցերՆույնիսկ եթե կիրանցիները չունենային սեփականության իրավունք, նրանք օգտագործել են այդ տները, ուստի պետությունը պարտավոր է կրել սրա հետևանքները․ ՄԻՊ-ը՝ կիրանիների տների մասինՈստիկաններին զգուշացնում ենք, որ սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ. ՉալաբյանՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվելԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվելԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետ 2018-ից սկսած քանի անձ պիտի կալանավորված լիներ լրագրողի նկատմամբ բռնության և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համարՇտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին «Բայեր»-«Ռոմա» և այլն․ Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները Հայտնի է 13-ամյա աղջնակի մահվան հանգամանքներըՎազգեն Սարգսյանի նկատմամբ ատելության խոսք տարածողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր․ Սաթիկ Սեյրանյան Կիրանցն ամբողջությամբ հոսանքազրկված էԱսպրամ Կրպեյանը Կիրանցից ներկայացնում է (տեսանյութ)Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է ԱլիեւինՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Նա միակ ղեկավարն է, որ կարծում է, թե բանակը չպետք է պաշտպանի երկիրը․ քաղաքագետ Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել էՁյուն է տեղացել Նովոսիբիրսկի և Տոմսկի մի քանի գյուղերում (տեսանյութ)Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»
Ամենադիտված