ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն և այլ երկրներ նվազագույնի կհասցնեն «Միր» քարտերի օգտագործման ռիսկերը․ Պեսկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը երկխոսություն է վարում այլ երկրների հետ, որպեսզի նվազագույնի հասցնի «Միր» քարտերի օգտագործման ռիսկերը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների հետ զրույցում Կրեմլի ներկայացուցիչը ռուսական քարտերի օգտագործման սահմանափակումները որոշ երկրներում անվանել է «անթաքույց ճնշման եւ սպառնալիքների հետեւանք, առաջին հերթին Միացյալ Նահանգների կողմից»։ «Իհարկե, երկրները զգուշանում են նախնական եւ երկրորդային պատժամիջոցներից իրենց ֆինանսական կառույցների հանդեպ»,- բացատրել է Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Մենք շարունակում ենք երկխոսությունն այդ երկրների հետ, որպեսզի նվազագույնի հասցնենք այդ ռիսկերը եւ մշակենք փոխգոծակցության ալգորիթմեր, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել այդ ռիսկերը»,- ընդգծել է նա։

Փետրվարի 27-ից «Միր» վճարային համակարգի քարտերը չի սպասարկում Ղազախստանի ամենամեծ Halyk Bank-ը, փետրվարի 26-ից «Միրը» չի աշխատում «Банк ЦентрКредит»-ում։ Ավելի վաղ ղազախստանյան Bereke Bank-ը, որը Խնայբանկի դուստր բանկն է, տեղեկացրել է, որ մարտի 17-ից դադարեցնում է փոխգործակցությունը «Միր» վճարային համակարգի հետ։ Ղազախստանում ՎՏԲ դուստր բանկում տեղեկացրել են, որ  շարունակում են սպասարկել «Միր» քարտերը։

Երեքշաբթի Ղրղզստանի «Էլկարատ» ազգային վճարային համակարգի օպերատորը տեղեկացրել է, որ «Միր» քարտերը չեն գործելու ապրիլի 5-ից ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ Ավելի վաղ ռուսական Վճարային քարտերի ազգային համակարգի մամուլի ծառայությունում տեղեկացրել էին, որ համակարգը պաշտոնական ծանուցում է ստացել Հայաստանից այն մասին, որ մարտի 30-ից Armenian Card (ArCa) վճարային համակարգի մասնակիցները դադարեցնում են  «Միր» քարտերի սպասարկումը։ Դրանց սպասարկումը հանրապետությունում շարունակում է «ՎՏԲ Արմենիա» բանկը (ռուսական ՎՏԲ-ի դուստր բանկ), որը լրիվ ծավալով իրականացնում է «Միրի» սպասարկումն իր ենթակառուցվածքում։

Բելառուսը շարունակում է «Միր» քարտերի սպասարկումը եւ մտադիր չէ հեռանալ իր դաշնակցային պարտավորություններից այս հարցում, ասել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանության բանագնաց Ալեքսանդր Շպակովսկին։ 

 

Աղբյուրը՝ News.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular