ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլիվիայի նախագահն աշխարհին նախազգուշացրել է «միջուկային հոլոքոստի» սպառնալիքի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է միջուկային զենքից բխող վտանգի մասին և աշխարհին նախազգուշացրել «միջուկային հոլոքոստի» մասին:

«Մարդկությունը գտնվում է վերացման սպառնալիքի առջև՝ միջուկային հոլոքոստի հետևանքով: ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների միջուկային պոտենցիալը մեզ մոտեցնում է ատոմային հրդեհին»,- Մորալեսի խոսքերն է փոխանցում РИА Новости-ն: Բոլիվիայի առաջնորդը նշել է, որ հակամարտությունները բռնկվել են այն տարածաշրջաններում, որոնք հարուստ են էներգակիրներով:

Ըստ Մորալեսի` պատմության մեջ առաջին անգամ կապիտալիզմի զարգացումը կախված է ոչ թե շուկաների մատչելիությունից, այլ հենց երկրների և տարածքների ռազմական գրավումից, որոնք ռազմավարական հումքի պաշարներ ունեն:

«Պատերազմը կապիտալիզմի հենարանն է, ով աջակցում է կապիտալիզմին՝ աջակցում է պատերազմին»,- ընդգծել է Բոլիվիայի նախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular