Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրյուսելը՝ Թեհրանի խոշորացույցի տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է, այսօր Բրյուսելում սպասվում է Փաշինյան-դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը, որն ունի առանցքային նշանակություն ոչ միայն ՀՀ հետագա վարքագծի վրա, այլ իր ուղղակի ազդեցությունն ու դրսևորումները` հարավկովկասյան տարածաշրջանի վրա։

Թերևս դրանով է պայամանավորված, որ տարածաշրջանի շահագրգիռ երկրներից միայն Իրանն է, որը դեռ պաշտոնական ուղիղ անդրադարձ չի կատարել ՀՀ առաջիկա եռակողմ շփումներին։

Միայն Բաքվում օրերս ԻԻՀ դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին նշել էր, որ Արևմուտքի միջամտությունը կբարդացնի իրավիճակը Հարավային Կովկասում։ Բացի դրանից Ադրբեջանից վերջին մի քանի օրերին տարբեր մեկնաբանություններ ու հայտարարություններ են հնչում, որոնք վկայում են այն մասին, որ պաշտոնական Բաքուն անելու է ամեն ինչ իրավիճակը սրելու համար։

Մի շարք վերլուծությունների համաձայն` Ադրբեջանի այս տեղեկատվաքարոզչական արշավը պատահական չէ և միտված է ապրիլի 5-ին սպասվող բանակցություններում ադրբեջանական ճնշումը և հեռակա մասնակցությունն ապահովելուն։

Սա, ըստ գնահատականների, ձեռնտու է նաև արևմտյան ղեկավարներին, որոնք ունեն կայուն պատճառ` ՀՀ-ին լուրջ աջակցությունից խուսափելը փաթեթավորելու համար։

Ըստ էության, Փաշինյանի սերտ շփումներն արևմտյան առաջնորդների հետ և արևմտամետ որոշումներն Իրանին մտահոգում են շատ վաղուց, և իրանցի գործիչները պարբերաբար այդ մասին խոսում են։

Այդ պատճառով էլ, վստահաբար, բացառություն չէ նաև ապրիլի 5-ին սպասվող եռակողմ հանդիպումը, որը մեծ ուշադրություն է գրավել փորձագետների կողմից` հանդիպման ձևաչափի առանձնահատկության պատճառով։

Լինելով տարածաշրջանի առանցքային «դեմքերից» մեկը՝ Իրանը, բնավ, անտարբեր չէ և շատ մոտիկից հետևում է ողջ իրավիճակին, փորձում ազդել կայացվող որոշումների վրա։

Պետք է փաստենք, որ հայաստանյան իշխանությունները լավատեղյակ են, որ Արևմուտքի հետ նման շփումները սպառնալիք են Իրանի համար:

Ի դեպ, չնայած պաշտոնապես Իրանից կարծիք չհնչեց բրյուսելյան հանդիպման մասին, սակայն չի բացառվում, որ իրանական կողմը համապատասխան խողովակներով իրազեկված է, տեղեկացված է օրակարգին, այսինքն՝ նախապատրաստված է, ուստի` Իրանում հարկ չեն համարում հավելյալ լարվածություն մտցնել երկկողմ հարաբերություններում։

Այստեղ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հայտարարվել է տնտեսական հարաբերությունները և հնարավորությունները վերանայելու ցանկության մասին. հանդիպման հիմնական շեշտը դրվել է տնտեսական հարաբերությունների վրա։

Հասկանալի է, որ տնտեսության հիմքում և հարաբերությունների կենտրոնում հենց քաղաքական երկխոսությունն է, սակայն տրամաբանական է, որ Իրանը ուղիղ տեքստով չէր քննադատի տնտեսական բովանդակություն ունեցող հանդիպումը:

Ավելի լայն կոնտեքստում` Իրանն անընդհատ հայտարարել է, որ տարածաշրջանում երրորդ ուժերի ռազմական ներկայություն չի ցանկանում։

Ավելին, Իրանում վաղուց հասկացել են, թե ինչ է տեղի ունենում՝ ՌԴ դիրքերի էական թուլացում, Արևմուտքի և Թուրքիայի դիրքերի ամրապնդում։ Վերջում հավելենք, որ ՀՀ-Արևմուտք «մտերմությունը» որոշ սառնություն և փոխըմբռնման պակաս է բերել Հայաստան-Իրան հարաբերություններում, քանի որ կողմերն ունեն լիովին տարբեր տեսակետ` Արևմուտքի հարավկովկասյան քաղաքականության և ընդհանրապես Արևմուտքի քաղաքականության վերաբերյալ, ամենուր։

Սա իր հերթին խոսում է այն մասին, որ արտաքին քաղաքականության հարցում նման ռադիկալ տարբերությունը, հատկապես այս օրերին, չի կարող իր անդրադարձը չունենալ, սակայն Հարավային Կովկասն ու Մերձավոր Արևելքն ամենաբարդ սեկտորներից են, որտեղ շատ այլ հանգամանքներ ևս կարևոր են, ինչպես նաև բավականին ուժեղ ռեգիոնալ համագործակցությունը, որոնք հենց վերջին երկու տարվա ընթացքում ամրապնդվում են։

Արմեն Հովասափյան

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինելԻրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրումՇահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ամենադիտված