ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են անօդաչուները կարողացել թռչել հասնել Թաթարստան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը ՆԱՏՕ-ի դաշինքի տիեզերական հնարավորությունների շնորհիվ են կարողացել թռչել հասնել Թաթարստան, Pravda.Ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Պիլաևը։

«Մենք պետք է հասկանանք, որ ՆԱՏՕ-ի ամբողջ տիեզերական հետախուզությունը, ինչպես նաև արևմտյան կոմերցիոն տիեզերական կառույցները, աշխատում են ուկրաինական օդուժի համար: Նրանք, հետախուզական տվյալների հիման վրա, պարզապես համեմատաբար անվտանգ երթուղիներ են բացահայտում: Մոտավորապես ճշգրտվում են, թե ինչպես են տեղակայված ռուսական հիմնական հակաօդային պաշտպանության համակարգերը, որտեղ կան քիչ թե շատ անվտանգ մոտեցման գոտիներ, որտեղ չկա շարունակական ռադիոտեղորոշիչ դաշտ, կամ որտեղ է այն գտնվում չափազանց բարձր մակարդակի վրա», - ասել է նա։

Ըստ Պիլաևի, կա այնպիսի հասկացություն, ինչպիսին է «ռադարային դաշտը հայտնաբերելու նվազագույն բարձրությունը», համապատասխանաբար, եթե անօդաչու սարքը տեխնիկական հնարավորություն ունի «սուզվելու» այս դաշտի տակ, ապա դա կատարվում է:

«Այս ամենը թույլ է տալիս մեր ստրատեգներին ավելի առարկայական նայել, թե ի՞նչ փոփոխություններ պետք է մտցվեն հակաօդային պաշտպանության համակարգերում։ Այդ փոփոխությունների անհրաժեշտությունը, մեղմ ասած, գերհասունացել է», - ավելացրել է փորձագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular