ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել Միհրան Պողոսյանին եւ բաց տեքստով ասել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական վերնախավում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին որևէ դեպքում՝ չեն ցանկանում կրկին գործադիրում տեսնել: Ու քանի որ նա ԱԺ այս ընտրություններում Երևանի թիվ 1 ընտրական տարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու և ստացել էր բավարար թվով ձայն, կգործուղվի խորհրդարան:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Միհրան Պողոսյանին օրերս իր մոտ է կանչել Սերժ Սարգսյանը և շատ բաց տեքստով ասել, որ գործադիրում նրա պաշտոնավարումը հաշված ամիսներ կարող է տևել, ուստի լավ է, որ նա բավարարվի պատգամավորի կարգավիճակով:

Պողոսյանն էլ ցանկություն է հայտնել լինելու ոչ թե սովորական պատգամավոր, այլ գոնե խորհրդարանական հանձնաժողովներից մեկի նախագահ: Նախկին ԱԱԾ-ական Մ. Պողոսյանը ցանկացել է գլխավորել պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը, սակայն նրան բացատրվել է, որ դա անհնար է, քանի որ նաունը կապված է օֆշորային սկանդալի հետ, ինչի պատճառով, հիշեցնենք, նա հրաժարական տվեց»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular