ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոկային կադրեր. Հարսը ծաղկեփունջը նետեց գետը. այն, ինչ տեսան հյուրերը ներքևում, բոլորին ստիպեց մոռանալ հարսանիքի մասին (VIDEO)

ՎԻԴԵՈ

EnterTrain­ը ներկայացնում է անհավանական դեպք, որը տեղի էր ունեցել այս ձմռանը Կրասնոդարի երկրամասի Լաբինսկ քաղաքում:

Ֆոտոշարքի ժամանակ նորապսակներն ավանդույթի համաձայն մոտեցան կամրջին, որպեսզի հարսը իր ծաղկեփունջը նետեր գետը: Փեսան և հարսը որոշեցին տեսնել՝ ուր ընկավ ծաղկեփունջը:

Հանկարծ ներքևից օգնության ձայն լսեցին: Տեսան մոտ 9 տարեկան աղջկա, ով խոնարհվել էր դեպի խեղդվող տղամարդը:

Աղջիկը սարսափած վազում էր ափով և չգիտեր՝ ինչպես օգներ խեղդվող հորը: Իսկ տղամարդն աղջկան ասում էր, որ հեռու գնա, որպեսզի նրա ոտքերի տակ էլ սառույցը չճաքեր: Մի քանի վայրկյան անց բոլոր հյուրերը մոռացան հարսանիքի մասին և նետվեցին խեղդվողին օգնելու:

Համատեղ ջանքերով շուտով հաջողվեց փրկել տեղի 36­ամյա բնակչին: Նորմալ շնչելով՝ նա պատմեց, որ դստեր հետ զբոսնում էր ափով և հանկարծ նրա տակի սառույցը սկսեց ճեղքվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular