Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արա Պապյանը` «ՍԱՍ»–ի Արտակի բիզնես–ապագայի և Երևանի ավագանու ընտրությունների մասին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարելի է արձանագրել, որ քաղաքագետ Արա Պապյանի կանխատեսումներն իրականություն են դարձել: Ավելի վաղ «Փաստի» հետ զրույցում նա նշել էր, որ նոր Ընտրական օրենսգրքով, եթե ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները և դաշինքները կարողանան անցողիկ շեմերը հաղթահարել, միևնույն է` Հանրապետական կուսակցությանը բաժին հասած ձայները կկազմեն ընդհանուր ձայների 50%–ից ավելին:

Խոսելով ընտրություններից առաջ ուսուցիչների և ընտրություններից հետո «ՍԱՍ»–ի աշխատակիցների ձայնագրությունների մասին, նա նշեց, որ առաջինի դեպքում եթե այն ազատ և արդար ընտրությունների համար պայքար էր, ապա երկրորդ ձայնագրությունը շրջանառության մեջ դնելը «կոմպրոմատների» պայքարի է նման: Ա. Պապյանի կարծիքով, դա կարող է կազմակերպված լինել և՛ ոստիկանության, և՛ աշխատակիցների, և թե՛ յուրայիններից որևէ մեկի կողմից:

«Որևէ մեկը չէր էլ կասկածում, որ ոչ միայն Արտակ Սարգսյանը, այլև շատերը նման մեթոդներով պետք է ձայներ հավաքեին: Եվ բնական է, որ նրանք պետք է օգտագործեին իրենց ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները: Եվ այն, որ դա օրենքի խախտում է, միանշանակ է: Ուրիշ հարց է, թե ինչու է հենց նրանը «բացահայտվել»: Տարբեր տեղերից լուրեր կան, որ բոլոր տեղերում էլ նույն ոճով են «աշխատել» և աշխատանքից չհեռացնելու պայմանով աշխատակիցներին ստիպել են ցուցակներ ներկայացնել»,– ասում է Արա Պապյանը:

Քաղաքագետը չի բացառում, որ նմանատիպ այլ ձայնագրություններ նույնպես հայտնվեն, իսկ ստեղծված իրավիճակից կօգտվեն թե՛ իշխանությունները, թե՛ այս կամ այն անհատները: Խոսելով երկրի տնտեսական վիճակի մասին, Ա. Պապյանի կարծիքով այն շարունակելու է վատանալ, քանի որ իշխանությունների «ընտրյալները» նախկինի նման այլևս չեն կարողանալու օգտվել ճոխ պայմաններից: Եվ թեև «ՍԱՍ»–ի Արտակի շուրջ ստեղծված ինտրիգը որևէ իրավական հետևանքներ էլ չունենա, սակայն իրարից բիզնեսներ խլելու նոր փուլ կսկսվի:

«Մեզ մոտ ամեն ինչ գերքաղաքականացված և կուսակցականացված է, ինչպես ԽՍՀՄ տարիներին էր: Այն ժամանակ էլ Կոմունիստական կուսակցությունն էր որոշում, թե ով պետք է դատվի, ով՝ ոչ: Նույն իրավիճակն է նաև այսօր: Ամենայն հավանականությամբ նրան կստիպեն որևէ բիզնեսից հրաժարվել, քանի որ ինչ վատ պատառ է ասենք՝ «ՍԱՍ»–ի Արտակի բիզնեսը»,– ասաց Ա. Պապյանը:

Խոսելով մայիսի 14–ին անցկացվելիք Երևանի ավագանու ընտրությունների մասին, նրա կարծիքով թեև «Ելք» դաշինքն ու «Երկիր Ծիրանին» չեն միավորվի ՀՀԿ–ի դեմ, սակայն երեք ուժերն էլ ներկայացված կլինեն ավագանիում, իսկ ՀՀԿ–ն կրկին կկարողանա հավաքել ընտրողների ձայների կեսից ավելին: Երկրորդ տեղում կլինի «Ելք»–ը, երրորդ տեղում՝ «Երկիր Ծիրանին»: Արա Պապյանի կարծիքով ավագանու ընտրությունների ժամանակ անակնկալներ չեն լինի, քանի որ այն խորհրդարանական ընտրությունների կրկնօրինակը կլինի:

«Որպեսզի «Ելք» դաշինքին հաջողվի 50%–ից ավելի ձայն հավաքել, պետք է մեզ մոտ արդար ընտրություններ լինեն: Հիմա էլ, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, նույն հաջողությամբ կաշխատեն Տարոն Մարգարյանի օգտին: Եվ եթե այն ժամանակ «ՍԱՍ»–ի կամ Լֆիկի ժողովրդին ասում էին «կգնաք այս կամ այն անձին կքվեարկեք», հիմա էլ կասեն՝ «կգնաք Տարոնի համար կքվեարկեք»: Այդքան բան: Եվ պետք չէ մոռանալ նաև, որ մեր պետական ապարատի 80%–ը Երևանում է գրանցված և նրանք բոլորը պետք է ՀՀԿ–ի օգտին քվեարկեն: Սա կրկին շատ վատ հետևանքների կհանգեցնի, քանի որ երբ սեփական ժողովրդին զրկում են խաղաղ և օրինական ճանապարհով իշխանափոխություն կատարելու հնարավորությունից, ապա մի մասը բռնում է գաղթի ճանապարհը, մյուսները՝ ընտրում են այլ միջոցներով փոփոխություններ կատարելու ճանապարհը»,– ասաց Ա. Պապյանը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

24 ժամ ջուր չի լինի հեըևյալ հասցեներում Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Սահմանին անցակետ կլինի․ նոր մանրամասներ երեկվա հանդիպումից11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում Հայտնի է դատարանի որոշումըԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)Ռուբլին՝ ռեկորդային էժանԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ)Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինԻ՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքումԻսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ AxiosԹուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. ՖիդանՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի ԻրանՍահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՕգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. ՍտոլտենբերգԻրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է ԹուրքիայումԼիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին․ Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՍիմոնյանինՓաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ)ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ ՊետդումաՄեր ընկերներին լքելու ժամանակը չէ. Կոնգրեսը պետք է ընդունի օրինագիծ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար, հակառակ դեպքում ՌԴ-ն կմոտենա ՆԱՏՕ-ի սահմանին․ ԲայդենՇատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը․ Միրզոյանը՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարինՌուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է․ ԿարասինԴՆԹ-ի մակարդակով եղբայրական ժողովուրդներ, թե՞ թշնամական երկրներՍամվել Վարդանյանի հետ կատարվածը հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ Հայ Ազգային Կոնգրես«Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնենԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսինՀայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամիցԱԱԾ ստուգումների բացառիկ մանրամասներ. կան ձերբակալված պաշտոնյաներԱդրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Ամենադիտված