Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ հարցում են ռուս սահմանապահները խանգարում Փաշինյանին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Svpressa.ru-ն «Ռուս սահմանապահները խանգարում են Փաշինյանին՝ գրկաբաց ընդունել թուրքերին» վերնագրով հոդվածում գրում է, որ հակառուսական տրամադրությունների ֆոնին Հայաստանի իշխանությունները որոշել են 2024 թվականի օգոստոսի 1-ից դադարեցնել Հայաստանի ԱԱԾ-ի և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի համատեղ ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Միաժամանակ, ըստ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի, հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին խոսք չկա։

Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը։ Մի՞թե սա հերթական ցուցադրական հակառուսական քայլ է, որը շարունակություն չի ունենա։ Իսկ գուցե կա այլ նպատա՞կ։ Եվ հետո, Ռուսաստանին ինչո՞ւ է հետաքրքրում՝ այնտեղ կան, թե չկան սահմանապահներ։ Ինչո՞ւ են, ընդհանրապես, 90-ականների սկզբին այնտեղ սահմանապահներ ուղարկել։ Ծածկելո՞ւ հայերի թիկունքը՝ պաշտպանելով Թուրքիայից։

«Դա ավելի շուտ արտացոլում էր ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի հատուկ դերը հետխորհրդային տարածքում, երբ Մոսկվան մի շարք երկրներում պահպանեց որոշակի գործառույթներ, որոնք նախկինում իրականացնում էր միութենական կենտրոնը,- բացատրել է Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության վերլուծական նախագծերի տնօրեն Միխայիլ Նեյժմակովը,- որոշ նմանություններ կարելի է տեսնել ռուս սահմանապահների դերի մեջ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի պաշտպանության գործում մինչև 2005 թվականը։ 1990-ականներին նախկին ԽՍՀՄ սահմանի որոշ հատվածներում ռուս սահմանապահների ներկայության հաստատման փաստարկներից մեկն էլ այն էր, որ հետխորհրդային պետությունների հետ Ռուսաստանի՝ անհրաժեշտ մակարդակով սահմանի ստեղծումը կպահանջեր լուրջ ծախսեր հենց Ռուսաստանի համար: Բացի այդ, դա, իհարկե, եղել է Հայաստանում Մոսկվայի ազդեցության գործիքներից մեկը»։

svpressa.ru.- 30 տարվա ընթացքում նրանք արդեն պատրա՞ստ են իրենց պաշտպանել։ Թե՞ սահմանապահներին Ռուսաստան վերադարձնելու փորձը զուտ քաղաքական քայլ է, իսկ իրականում նրանց փոխարինող չկա։

- Կարելի է նշել, որ վերջերս ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամների ցանց» խումբը զեկույց է ներկայացրել, որում, մասնավորապես, խորհուրդ է տվել Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության աշխատակիցներին՝ գործուղվել հայ սահմանապահների հետ համատեղ աշխատանքի սահմանային անցակետերում: Հասկանալի է, որ նման առաջարկը, ի թիվս այլ բաների, կապված է Հայաստանի վրա արևմտյան խաղացողների ազդեցությունն ուժեղացնելու և Երևանին սահմանային անվտանգության որոշ երաշխիքներ տալու ցանկության հետ։ Բայց անուղղակիորեն դա նաև արտացոլում է արևմտյան քաղաքական գործիչների այն ընկալումը, որ Հայաստանի սահմանները պաշտպանելու սեփական հնարավորություններն այս պահին կարող են բավարար չլինել։

svpressa.ru.- Հայաստանի համար իմաստ ունի՞ պաշտպանել Թուրքիայի հետ սահմանը։ Նրանք, կարծես թե, հաշտվել են...

- Նախկինում նկատվում էր լարվածության որոշակի նվազում Հայաստանի և Թուրքիայի միջև, բայց դա, իհարկե, չի նշանակում, որ Երևանը պատրաստ է այդ սահմանը բաց թողնել այնպես, ինչպես, օրինակ՝ ԵՄ երկրների միջև է։

svpressa.ru.- Մեզ համար ի՞նչ նշանակութուն ունի մեր ներկայությունը կամ Հայաստանի սահմաններից հեռանալը։

- Դա, ի թիվս այլ բաների, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության գործոններից մեկն է։

svpressa.ru.- Կա՞ զգացողություն, որ Փաշինյանը միտումնավոր է մերկացնում սահմանը և ցանկանում է հակամարտություն հրահրել, որում Ռուսաստանը որևէ կերպ չի կարող օգնել, որպեսզի մեղադրի նրան ոչ պիտանի լինելու մեջ, հանի ռազմաբազան և դուրս գա ՀԱՊԿ-ից։ Կօգտվե՞ն, արդյոք, Բաքուն և Անկարան ստեղծված իրավիճակից։

- Ավելի շուտ, Նիկոլ Փաշինյանը ձգտում է վերանայել «խաղի կանոնները» հօգուտ իրեն և ամրապնդել իր բանակցային դիրքերը Մոսկվայի հետ քաղաքական սակարկություններում։ Բայց դա չի նշանակում, որ նա կենտրոնացած է Ռուսաստանի հետ կապերի անհապաղ արմատական խզման վրա։ Նման մարտավարության դրսևորումներից է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջերս արած հայտարարությունը, թե «մեծ կասկածներ» կան, որ ռուս սահմանապահները ակտիվորեն կգործեն Անկարայի և Երևանի միջև հիպոթետիկ հակամարտության դեպքում, բայց, միևնույն ժամանակ, հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրս գալու մասին խոսք չկա:

«Շատ դժվար է տրամաբանություն գտնել Հայաստանի իշխանությունների գործողություններում՝ ելնելով Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից, - նշել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ Վլադիմիր Բլինովը,- զգացմունքներն ու զայրույթը ճնշել են այդ պետության հանրային քաղաքականությունը, և պատերազմում վերջին պարտությունը սառը ցնցուղի դեր չի խաղացել։ Ռուսաստանը լռել յայն միշտ էլ եղել է հայկական պետության երաշխավորը։ Թուրքիան Հյուսիսատլանտյան աշխարհի մի մասն է, և Ռուսաստանի կողմից Հայաստանի սահմանների պաշտպանությունը այդ կողմից ճնշումը կանխելու փորձ է։ Ավելին, Ադրբեջանը հայկական պետության կողմից բաժանված է երկու անկլավների, և եթե այդ պատնեշը վերանա, ապա Թուրքիան կարող է ելք ստանալ դեպի Կասպից ծով, իսկ հետո ավելի հեռու՝ Թուրանի գոտի մինչև Ղազախստան։

Իհարկե, Ռուսաստանի շահերից չի բխում ՆԱՏՕ-ի և իր ամբիցիաները չթաքցնող Թուրանական աշխարհի առաջնորդի մուտքը դեպի իր սահմանները: Բայց և Հայաստանին իր կամքին հակառակ պաշտպանելը չափազանց դժվար է։ Հայաստանը տարածաշրջանում ունի մեկ հետևողական դաշնակից, և դա Իրանն է, որի համար Ադրբեջանի հզորացումը մահվան պես մի բան է։ Միգուցե մեր իրանցի ընկերները կարողանա՞ն փոխարինել ռուսական ուժերին, որոնք արդեն ալերգիա են առաջացնում Հայաստանի ղեկավարության մոտ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետՄի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց՝ կապված նրանց անչափահաս երեխաների հետ․ փաստաբանԲագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքներըՎահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԱլիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն ԱշոտյանԴեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասինԲագրատ Սրբազանն ամփոփում Է օրը (ուղիղ)Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․amԻնչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԵս համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. ՇարմազանովԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներինՍա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասինՏեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ ԴանիելյանԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետՈ՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա. բժիշկը` Սրբազանի հետ հանդիպման և սպասվող հնարավոր ռեպրեսիաների մասինՎարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներինՈ՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Քաղաքացին 2800 դոլարով hրազեններ է գնել ու բռնվել (տեսանյութ) Կիրանցում գերլարված է․ չափագրումներ են իրականացվում (լուսանկար)Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն»․ ՍանոսյանՆոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործից Նախարարությունը և պետությունը դրամաշնորհներ են ստանում զանազան այլ կառույցներից և կենտրոններից, որ այդ ծրագրերն անեն. մասնագետը՝ թունավորումների աճի մասինՔաղաքական գործիչներից ովքեր են այսօր հանդիպել Բագրատ սրբազանի հետ«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում«Սաղ նստած լաց են ըլմ»․ հուզիչ տեսանյութ՝ ԿիրանցիցՎթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ինձ ինչ-որ հրաշալի բան է սպասվում. Մբապե Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ ԿարապետյանՄեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ Սրբազան
Ամենադիտված