Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

LIVE ՈՒՂԻՂ. Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, որտեղ Փաշինյանն է գտնվում

NYT-ը բացահայտել է փախուստի դիմած ռուս օդաչուի սպանության մանրամասները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարդասպանները վեց փամփուշտ են արձակել Մաքսիմ Կուզմինովի ուղղությամբ, իսկ հանցագործության վայրը լքելով՝ վրաերթի են ենթարկել սպանվածի դիակը։ Իսպանական ոստիկանությունը կարծում է, որ հանցագործությունն իրականացրել են պրոֆեսիոնալ մարդասպանները։

Հիշեցնենք, որ ռուս օդաչու Կուզմինովը սպանել էր ծառայակիցներին և ռուսական ուղղաթիռով հանդերձ հանձնվել ուկրաինական կողմին:

Ռուսաստանցի ռազմական օդաչու, փախուստի դիմած Մաքսիմ Կուզմինովի սպանության նոր մանրամասները մարտի 31-ին հրապարակել է The New York Times-ը։ Որոշ մանրամասներ, անանուն մնալու պայմանով , տրամադրել են քննությունը ղեկավարող իսպանացի քննիչներն ու ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաները։

Ինչպես պարզել է The New York Times-ը, Կուզմինովը լքել է Ուկրաինան 2023 թվականի հոկտեմբերին, չնայած նրան առաջարկվել է այնտեղ մնալ ուղղաթիռի առևանգումից հետո՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Օդաչուն ապրելու համար, որպես երրորդ երկիր ընտրել էր Իսպանիան, որտեղ Իգոր Շևչենկո անունով հաստատվել էր ծովափնյա Վիլյախոյոսա քաղաքում։

Թերթը մատնանշում է, որ Կուզմինովը տաօրինակ ու անտրամաբանական ընտրություն է կատարել, քանի որ այդ տարածաշրջանում գործում են ռուսական կազմակերպված հանցավոր խմբեր, որոնց մի մասը անշուշտ կապված է ռուսական հետախուզական ծառայությունների հետ։ Իմանալով հանդերձ, որ ռուսական իշխանությունները ցանկանում են պատժել իրեն, Կուզմինովը չի պահպանել անվտանգության տարրական նորմերը. հաճախակի այցելել է ռուսների ու ուկրաինացիների շրջանում սիրված բարեր, փողեր է ծախսել ու աչքի ընկել։

Թե կոնկրետ ինչպես են մարդասպանները հասել օդաչուին, ով ապրում էր Իգոր Շևչենկո անունով, դեռևս պարզ չէ, սակայն երկու բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյաներ NYT-ին հայտնել են, որ նա կապվել է Ռուսաստանում գտնվող իր նախկին ընկերուհու հետ և հրավիրել նրան Իսպանիա: «Դա լուրջ սխալ էր»,- ասել է պաշտոնյան:

Փետրվարի 13-ի առավոտյան սպիտակ Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենա է ժամանել բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոտնակ, որտեղ ապրում էր Կուզմինովը։ Մեքենան կայանված է եղել վերելակի և փողոց տանող թեքահարթակի հատվածում։ Քաղաքացիական գվարդիայի աշխատակցի խոսքով՝ երկու հանցագործներ մի քանի ժամ սպասել են Կուզմինովին։ Ժամը 16.20-ի սահմաններում նա մեքենայով մտել է կայանատեղի, կայանել մեքենան ու գնացել դեպի վերելակը։ Դարանակալածները դուրս են եկել մեքենայից, ձայն տվել Կուզմինովին և վեց անգամ կրակել նրա ուղղությամբ. նշվում է, որ նա փախուստի դիմելուց հենց վեց կրակոց էր արձակել իր ծառայակիցների վրա:

Վիրավորը մի քանի քայլ է արել ու ընկել թեքահարթակի վրա։ Հարձակվողները, հեռանալով հանցագործության վայրից, վրաերթի են ենթարկել սպանվածի դիակը։ «Ուղերձը պարզ էր՝ քեզ կգտնենք, կսպանենք, կջախջախենք ու կնվաստացնենք»,- ասել է քաղաքացիական գվարդիայի բարձրաստիճան պաշտոնյան։

Ոստիկանությունը հանցագործության վայրում հայտնաբերել է «Մակարով» ատրճանակի 9 մմ տրամաչափի պարկուճներ, գրում է թերթը և դրանք անվանում հանցագործների ծագումը մատնանշող ապացույցներ։

Ոստիկանության ներկայացուցիչները կարծում են, որ կայանատեղիի տեսախցիկների կադրերով ֆիքսված երկու մարդասպանները ակնհայտորեն պրոֆեսիոնալ են գործել. նրանք արագ սպանել են Կուզմինովին և անհետացել:
Հանցագործների մեքենան, որը գողացել էին սպանությունից մի քանի օր առաջ, հայտնաբերվել է դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Քննիչները կարծում են, որ ավտոմեքենան հրդեհվել է հատուկ նյութերի կիրառմամբ։ Քաղաքացիական գվարդիայի ստորաբաժանումը հետաքննությունն իրականացնում է խիստ գաղտնի։

Բարձրաստիճան ոստիկանները NYT-ին հայտնել են, որ Մաքսիմ Կուզմինովի սպանությունն ունի նույն հատկանիշները, ինչ Չեչեն Զելիմխան Խանգոշվիլիի սպանությունը 2019 թվականին Բեռլինում և 2018 թվականին Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ГРУ-ի նախկին սպա Սերգեյ Սկրիպալի սպանության փորձը։ Այդ հանցագործությունների մեջ կասկածվում էին ռուսական հետախուզության ծառայությունները։ Տարբերությունն այն է, որ Կուզմինովի սպանության մեղավորները դեռևս չեն հայտնաբերվել, և պաշտոնապես չի հաղորդվել, թե արդյոք կասկածյալներ կան։

The New York Times-ը նշում է, որ սպանությանը ռուսական իշխանությունների մասնակցության ուղղակի ապացույցներ դեռ չեն հայտնաբերվել, թեև El País թերթն ավելի վաղ գրել էր, որ իսպանական հետախուզական ծառայությունները չեն էլ կասկածում, որ առկա է «ռուսական հետք»։ Իսպանիայի իշխանությունները մինչ այժմ չափազանց զգույշ են վերաբերում միջադեպին և հրապարակավ չեն մեղադրել Կրեմլին։

Շումախերի ժամացույցը Ժնևում վաճառվել է մի քանի միլիոն դոլարով (լուսանկար) Վերջին հայտարարությունից հետո գործող իշխանությունները տագնապի մեջ ենՄեծաթիվ զորքեր են տեղափոխվում Երևանի կենտրոն (տեսանյութ)Բալահովիտի բենզալցակայանում «BMW» է այրվել, վիրավոր կաՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ) Զգուշացում վարորդներինԻնչ է կատարվում Օպերայի տարածքում. պատրաստվում են Փաշինյանի այցին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է կատարելու Վլադիմիր Գասպարյանն ազատազրկվեց 11 տարովԽոշոր վթար՝ ԱրարատումՁերբակալվածների անուններ են հրապարակվել«Դաբրոներ» ստանալու չէի գնացել․ Սուրեն Պետրոսյան Համազգային շարժում. Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, և արդյոք Փաշինյանի իշխանությունը կգոյատևիԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայտնի է ո՞ր ճանապարհները փակ կլինենՌուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ Թուրքիայում ռազմական հեղաշրջո՞ւմ են պլանավորում ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում ենՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, կողմ ենք հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը. Գալուզին Կարևոր․ ո՞ր պարագայում եղբայրները կարող են միևնույն զորամասում ծառայել Փաշինյանը զանգվածային բողոքների ֆոնին լքել է երկիրը. կլինի՞ հեղափոխությունԹուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվելՓաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվելՀայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի Հոխիկյան 1918թ. թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ և շարժվել դեպի Երևան. պատմության այս օրը (15 մայիս)Արտառոց դեպք՝ Կոտայքում․ տղամարդը դանակի և նռնակի սպառնալիքով ստիպել է կնջը մերկանալՀրատապ եթեր. հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը Ողբերգական լուր․ Մեղրիից հայտնում են զոհերի մասինԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ» Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ» ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ» Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ» Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ» Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ» Եկեղեցու ճակատագրական ընտրությունը․ «Հրապարակ» Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ» Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» Աճ՝ ռուբլու շուկայումՕդի ջերմաստիճանը կրկին կնվազիՆորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է. մանրամասներ Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգըԲողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով․ ՔԿ (լուսանկարներ)Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես ՏաթևացուԱՄՆ-ը կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ. Սպիտակ տուն«Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»․ Ավտոերթ՝ Աշոցքում
Ամենադիտված