ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոմիտասի պողոտայի շինհրապարակներից մեկի փոսում 45-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երևանի Կոմիտասի պողոտայի շինհրապարակներից մեկի փոսում տղամարդու դի է հայտնաբերվել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից  հայտնեցին, որ ոստիկանությունն ապրիլի 15-ին ահազանգ է ստացել դիակի հայտնաբերման վերաբերյալ:

«Ահազանգել և հայտնել են, որ Կոմիտասի պողոտայի թիվ 49/6 շենքի ետնամասում գտնվող շինհրապարակի փոսի մեջ հայտնաբերել են 1972-ին ծնված տղամարդու դի»,-ասաց ԶԼՄ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեից մեկնաբանություն ստանալ չստացվեց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular