ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում։

«Հրապարակ»-ի հետ զրույցում  Իշխան Սաղաթելյանը  հաստատել է քրեական գործ հարուցելու փաստը՝ նշելով որ սա հերթական կարված գործն է՝ զուտ քաղաքական հետապնդման նպատակով:

«Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի։ Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է : Ընդամենը ասեմ, որ դրանք անօգուտ քայլեր են։ Կարծում էի՝ մինչև հիմա պետք դա հասկացած լինեին, բայց պարզվում է՝ չեն հասկացել։ Հոգ չէ,առաջիկայում կհամոզվեն։

Իսկ ինչ վերաբերում է գործի մանրամասներին, հարկ չեմ համարում դրան անդրադառնալ, անհրաժեշտության դեպքում փաստաբանները գործի նյութերին ծանոթանալուց հետո հանդես կգան հայտարարությամբ»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular