ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն

ՎԻԴԵՈ

Մոսկվայում փնտրում են անձանց, ովքեր ծեծել են խանութի աշխատակցին երեք շոկոլադների պատճառով, հայտնում է տելեգրամյան 112 ալիքը։

Լրատվականի տվյալներով՝ Մոսկվայի Կլյազմինսկայա փողոցում գտնվող մթերային խանութում աշխատակիցը նկատել է, որ մի քանի հաճախորդներ փորձում են շոկոլադ գողանալ, ուստի խնդրել է քաղցրավենիքը հետ վերադարձնել: Վաճառողուհին զանգահարել է ոստիկանություն, ինչը զայրացրել է հարձակվողներից մեկին։ Նա ուժգին հարվածել է կնոջը, ինչի հետևանքով նա կորցրել է գիտակցությունը։

Կինը բժշկական օգնության կարիք է ունեցել։ Նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում և կապտուկ։

Տեսանյութն՝ այստեղ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular