ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թռչնագրիպից մարդ է մահացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վիետնամում, ըստ տեղի պրոֆիլակտիկ բժշկության դեպարտամենտի տեղեկատվության, քսանմեկամյա ուսանողը մահացել է H5N1 տեսակի թռնչագրիպից։ Սկզբում նրա մոտ ի հայտ են եկել հազ ու տենդ, որպես ախտանշաններ։ Ուսանողը եղել է արական սեռի։ Մեկ շաբաթ անց նա դիմել է Վիետնամի արեւելքում գտնվող Կխանյխոա նահանգում գտնվող Նինյխոայի բուժկենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել է պնեւմանիա։

Ուսանողին տեղափոխել են ընդհանուր պրոֆիլի Կխանյխոայի հիվանդանոց։ Մարտի 20-ին հաստատվել է, որ նրա մոտ առկա է բարձր պաթոգենության թռչնագրիպ։ Հետագա անալիզներն էլ պարզել են, թե կոնկրետ որ ենթատեսակն է։

Հայտնի է, որ այս տեսակի թռչնագրիպը երբեմն երբեմն բռնկումներ է ունենում վայրի կամ ընտելացված թռչունների մոտ, երբեմն նաեւ ախտահարելով մարդկանց։ Հիվանդությունը չափազանց արագ է զարգացել եւ քսանմեկամյա ուսանողը մարտի 23-ին մահացել է։ Հետաքննությունը պարզել է, որ ուսանողը վայրի թռչունների որսով է զբաղված եղել, սակայն այն շրջանում, որտեղ նա իրականացրել է որսը, թռչնագրիպի դեպքեր չեն արձանագրվել։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular