ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)

ՖՈՏՈ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Ազգային ժողովում հյուրընկալեցի ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 4- րդ կուրսի ուսանողներին:

Հանդիպման մասնակիցների հետ քննարկեցինք տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները։

Խոսեցինք իշխանության վարած քաղաքականության արդյունքում թույլ տրված լրջագույն բացթողումների, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման, «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու իմ որոշման և պատճառների մասին

Անդրադարձա նաև ներկայիս իշխանության կողմից օկուպացված խորհրդարանական համակարգին, որի արդյունքում լրջագույնս ձևախեղվել է խորհրդարանական կառավարումը:

Հանդիպման ավարտին ուսանողներին խորհուրդ տվեցի, որ որպես ապագա քաղաքական առաջնորդներ, գերակա համարեն բացառապես պետական շահը և ոչ ոքի թույլ չտան հատել այն կարմիր գծերը, որոնք կհանգեցնեն պետության դիրքերի թուլացման»:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular