Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովիկ Աբրահամյանը սպառնում է, որ հասարակությունը դեռ կտեսնի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1in.am-ը գրում է.

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին Կոմիտասի անվան պանթեոնում ներկա է գտնվել Կարեն Դեմիրճյանի 85-ամյակին նվիրված արարողությանը, որից հետո նաև հայտարարել է, որ առաջիկայում իրեն կտեսնենք տարբեր հարթակներում: Այդ մասին նա հայտարարել է Ա1+-ի հարցին ի պատասխան: Թե որոնք են այն հարթակները, որտեղ կտեսնենք Աբրահամյանին, նա չի մանրամասնել: Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից և ՀՀԿ-ից հեռանալուց հետո հայտարարել է, որ մնալու է ակտիվ քաղաքականության մեջ, թեև նա առ այսօր չի ցուցաբերել ակտիվություն: Փոխարենը Հովիկ Աբրահամյանի որդին է հայտարարել ակտիվ քաղաքականություն, համենայնդեպս, խորհրդարան մտնելու մասին, որտեղ նա հայտնվել է «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային թեկնածու լինելու շնորհիվ: Արգամ Աբրահամյանը հրաժարվելու է Արտաշատի քաղաքապետի պաշտոնից, որը զբաղեցնում էր դեռևս հոր վարչապետության տարիներից:

Ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Արտաշատի քաղաքապետի պաշտոնը հանել Աբրահամյանների ազդեցության գոտուց, այսինքն՝ էլ ավելի նվազեցնել նրանց ազդեցության գոտին: Այս տեսանկյունից հետաքրքիր կլինի իհարկե, եթե Հովիկ Աբրահամյանը որոշի դիմադրել, այն էլ անձամբ, և օրինակ, հայտ ներկայացնի Արտաշատի քաղաքապետի թեկնածու լինելու համար: Այսինքն՝ Արտաշատի քաղաքապետի ընտրությունը դառնա այն հարթակներից մեկը, որում առաջիկայում հնարավոր կլինի տեսնել Աբրահամյանին: Այլ կերպ ասած՝ լինի հայր և որդի Աբրահամյանների փոխատեղում:

Սա, իհարկե, խիստ հիպոթետիկ տարբերակ է, հատկապես հայաստանյան քաղաքական ավանդույթների և մտածողության պայմաններում: Արտաշատի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը Հովիկ Աբրահամյանը կհամարի այսպես ասած՝ իր պատվից կամ կալիբրից ցածր: Այդ դեպքում ո՞ր հարթակն է, որ նրա կարծիքով կհամապատասխանի իր կալիբրին, հասարակությանը երևալու համար: Ընդհանրապես, այդ հարթակները կա՞ն, գոյություն ունե՞ն, թե՞ Հովիկ Աբրահամյանը դեռ պետք է ստեղծի այն հարթակները, որոնցում էլ առաջիկայում հասարակությունը կկարողանա տեսնել նրան:

Իհարկե, առանձին հարց է այն, թե արդյո՞ք հասարակությունն ուզում է որևէ հարթակում տեսնել Աբրահամյանին: Համենայնդեպս, այն հետագիծը, որ նա ունի հայաստանյան քաղաքականության մեջ, հազիվ թե հանրության մոտ առաջացնի նրան վերստին որևէ հրապարակային հարթակում տեսնելու ցանկություն: Իսկ այսպես ասած ընդդիմադիր կեցվածքով նախկին իշխանավորների, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պակաս հայաստանյան քաղաքական դաշտում առանց այդ էլ չկա: Հետևաբար, առաջիկայում իրեն տարբեր հարթակներում տեսնելու մասին Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները հնչում են ըստ էության ինչ որ առումով նույնիսկ որպես սպառնալիք, քանի որ Հայաստանում քաղաքական դաշտն ու քաղաքական կյանքն ունեն սերնդափոխության կարիք, ոչ թե նախկին պաշտոնյաների, այսպես ասած, կերպարանափոխության տեսքով քաղաքական փոխատեղումների:

Հասարակությունը կարիք ունի ոչ թե Հովիկ Աբրահամյանին կրկին տեսնելու որևէ հանրային հարթակում, այլ հանրային հարթակներում այլևս չտեսնելու նաև բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք ևս հանդիսացել են Հովիկ Աբրահամյանի «ժամանակակիցը»՝ նրա վերադասը, ստորադասը կամ այսպես ասած կուսակցական ու արտակուսակցական զինակիցը: Նրանք բոլորը այլևս մի բան կարող են անել հասարակության և պետության համար՝ պարզապես թողնել քաղաքականությունն ու հեռանալ:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ»Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ»Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»Մեղադրանք է առաջադրվել Ազատ գյուղում դեպքի օրը հերթապահ հանդիսացած, պարտադիր ժամկետային զինծառայողին․ փաստաբանՎաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը. ՍրբազանԻսրայելի մշտական ներկայացուցիչը Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ կտոր-կտոր է արել ՄԱԿ-ի կանոնադրությունըԼեմկինի ինստիտուտը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու մեջՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Անվտանգության խորհրդին հորդորել է դիտարկել Պաղեստինին որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցըՀայաստանի իշխանություններն առաջնահերթ են դասել իրենց անձնական շահերն ու օտար ուժերի նպատակները․ Այս ստոր քաղաքականության գինը վճարում է հայ ժողովուրդը․ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակՔաղաքացիները մետրոյի տարբեր կայարաններում ակցիաներ են իրականացնում (տեսանյութ)Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին ՆԱՏՕ-ի համաժողովում հայկական կողմը համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերելՕրենսդրական և սահմանադրական տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանի վարչապետի պաշտոնը ստանձնելու հնարավորություն տեսնում եմ․ Արամ ՎարդևանյանՆույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել. երեկ հիմնական գործը արվել է Ստեփան ԴանիելյանԻնձ համար ընդունելի են բոլոր նրանք, ովքեր կոչված են հայկական օրակարգին ծառայելուն, կոչված են նրան, որ Եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ Բագրատ ՍրբազանՎաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ ՍրբազանՇատ բնական է արցախցիների մասնակցությունը այս շարժմանը. նրանք այս ամենի միջով անցել են. Աշոտ Ղուլյան (տեսանյութ)Ավարայր, Սարդարապատ, Շուշի կերտած հայ ժողովուրդը երբեք ծնկի չի գալու. Աբրահամ ԳասպարյանՀավատացե՛ք, մի քայլ է պակասում մեզ անհրաժեշտ, բայց ոչ բավարար հաղթանակից․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Խաչատուրով եղբայրները մասնակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ)«Ձեր ցավը տանեմ, դուք էսօր ապացուցեիք, որ ուսանողությունը, երիտասարդությունը հայրենիք ունի, որ դուք մեր վաղվա գալիքն ապահովելու եք»․ Գառնիկ Դանիելյանը՝ դասադուլ անող երիտասարդներինԱզատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. Մելիքյան«Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես ավերակված է, հոգեպես ավերակված է․ բարոյապես ավերակված է, մտքով ավերակված է»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ իշխանությունն է պատասխանատու դրա համարՉընկճվել, վտահել ու առաջ շարժվել. Հրաչյա Հարությունյան (տեսանյութ)Սահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է․ Ալիև«Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ ԱլիևՄեծ թվով ուսանողներ ու երիտասարդներ են միացել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Իրական խաղաղությունը, իրական ինքնիշխանությունը Հայաստանի, հայ ժողովրդի պաշտպանության, մեր տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով է հնարավոր․ Րաֆֆի ՀովհաննիսյանՀակաքարոզչությամբ իշխանությունն իրեն է վնասում, լավ է անում, թող շարունակի․ Մելիք-ՇահնազարյանՌԴ Պետդուման հաստատել է Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնումՏավուշը հանուն հայրենիքի փրկության շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարՄիրզոյան-Բայրամով բանակցությունները կշարունակվեն նաև վաղըԹուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարըՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. ԲայրամովՄարզերում խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են․ Քաղաքացիները հավաքվել են Կիրանց - Ոսկեպար ճանապարհինՊարզվել է ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը Փակ է Սպիտակ-Երևան մայրուղին (լուսանկարներ) Բրյուսովում դասախոսներին բացահայտ սպառնում են (տեսանյութ) Ավտոբուսը կամրջի վրայից ընկել է գետը․ զոհեր և վիրավորներ կանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին (տեսանյութ) Քանի՞ մարդ է ձերբակալվել ակցիաների ժամանակ Նոր տեղեկություն ԼՂ բռնի տեղահանված քաղաքացիների կենսաթոշակի վճարման մասին2-ամյա երեխան էլեկտրահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնիԲաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն ՀՀ. Հայրապետյան Նպաստ ստացողներին սպառնում են զրկել աջակցությունից, եթե մասնակցեն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Մահացել է Կարեն ՍարիբեկյանըԼույս ա լինելու, որովհետև սա ճշմարտության, մաքրության երթ ա․ Արամո 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է ծառին. կա վիրավոր Ոստիկանները ձերբակալում են դասադուլին մասնակցած Սլավոնական համալսարանի ուսանողին
Ամենադիտված