Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը արտաքին քաղաքականությունում շարժվում է դեպի «անվերադարձելիության կետը» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն տեսակի ազդանշան է ուղարկում արտաքին քաղաքական կուրսը վերանայելու մասին,- գրում է iarex.ru-ն։ Վերջերս նա պատասխանել է լրագրողների հարցերին և արտաքին խաղացողների հետ հարաբերությունների համատեքստում վերացական արտահայտվել «Հայաստանի անվտանգությունն ապահովելու» մասին։ Այն, թե ինչո՞ւ է հենց հիմա նա ավելի ակտիվացել այդ ուղղությամբ և որոնք են նման «սալտոների» իրական պատճառները, փորձագետները դեռ պետք է պարզեն։ Միևնույն ժամանակ, իշխանությանը մոտ կանգնած հայկական աղբյուրները վստահեցնում են, որ «Երևանը դեռ նոր է գնահատում հնարավոր որոշումների ռիսկերն ու հետևանքները», թեև Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման, ինչպես նաև դեպի Արևմուտք շեղման ուղղության ուրվագծերը արդեն իսկ նշմարվում են:

Միևնույն ժամանակ, արտաքին քաղաքականության բոլոր առաջարկվող համակցությունները «կարված են կենդանի թելերի վրա», ինչպես նշել է ամերիկյան Washington Examiner ամսագիրը և մատնանշել Փաշինյանի առաջին պարտությունն արտաքին քաղաքականության մեջ 2018 թվականի մայիսին, իշխանության գալուց հետո: Արևմուտքը հրաժարվեց հետևել նրա կոչին` հրաժարվելու Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների գնումներից։ Արևմուտքը թույլ արձագանքեց «Երևանյան ժողովրդավարության հաղթանակին», և այդպիսով Հայաստանը` «Անդրկովկասում Արևմուտքի միակ ժողովրդավարական ֆորպոստ» դարձնելու մասին Փաշինյանի թեզը զրոյացվեց, չնայած այն հանգամանքին, որ այն օբյեկտիվորեն ուղղված էր ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Ռուսաստանի դեմ։
Տեսականորեն, Փաշինյանն այսպես կոչված «ժողովրդավարական արժեքների» առաջմղումը կապել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի հետ, սակայն ԱՄՆ-ի և ԵՄ-ի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու դժկամությունը և Բաքվի անցումը խնդրի ուժային լուծմանը փոխեց իրավիճակը: ԱՄՆ-ի և ԵՄ-ի` Հայաստանի կողմից հակամարտությանը միջամտելու հույսերը չարդարացան, և գործնականում Ռուսաստանը՝ Երևանն ու Բաքուն դուրս բերեց պատերազմական վիճակից, միջնորդելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։
Բայց Փաշինյանը որոշեց պարտության մեջ մեղադրել Ռուսաստանին և բռնեց աշխարհաքաղաքական շրջադարձի ճանապարհը։ Հակառուսական արշավը սկսեց ուժեղանալ հայկական լրատվամիջոցներում, և Երևանը սկսեց ավելի բացահայտ ցույց տալ իր, այսպես կոչված, «բազմավեկտոր» մոտեցման ցանկությունը, այդ թվում` Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների թուլացման միջոցով: Այդ պահից Հայաստանը հայտնվեց ներքաղաքական և արտաքին քաղաքական սուր ճգնաժամի գոտում, որը շարունակվում է մինչ օրս։ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացել են, խնդիրներ կան հարևան երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի հետ։ Ադրբեջանի հետ հերթական էսկալացիայի մեծ հավանականության ֆոնին առկա է Արևմուտքի հետ պայմանական «համագործակցության կամուրջ»` Ռուսաստանից Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման փաստացի կրճատված երաշխիքների պայմաններում։ Ավելին, սկսում է նկատվել հայերի հակառուսական քաղաքական կոնսոլիդացիայի միտում` սեփական իսկական ազգային շահերի քայքայմամբ։
Ըստ ամենայնի, Հայաստանում այս գործընթացը դառնում է երկարաժամկետ` լինելով Փաշինյանի գլխավոր ռեսուրսը իշխանությունը պահպանելու ցանկության մեջ։ Այլ բան է, որ Անդրկովկասում և դրա շուրջ քաղաքական գործընթացների դինամիկան պահանջում է և՛ օպերատիվ որոշումներ, և՛ արտաքին քաղաքական վարքագծի ավելի լայն ու երկարաժամկետ մոտեցումներ, ինչը` Փաշինյանը չունի։ Նա վերափոխում է իր հարաբերությունները տարածաշրջանային և արտատարածաշրջանային առաջատար աշխարհաքաղաքական խաղացողների հետ, ամեն օր ինչ-որ հայտարարություն է անում Ռուսաստանի և Արևմուտքի միջև հավասարակշռության մասին:
Ավելին, եվրոպական մի շարք մայրաքաղաքներում կարծես թե վերանայվում են Հայաստանի նկատմամբ մոտեցումները` հաշվի առնելով ահագնացող «կովկասյան կրակի» թեժ շունչը։ Այս առումով շատ բան կախված կլինի Արևմուտքի տարածաշրջանում իրական ինստիտուցիոնալ ներգրավվածության  ապահովելու պատրաստակամությունից, Հայաստանի կարողությունից` վերածվելու Արևելք-Արևմուտք աշխարհաքաղաքական առճակատման հարթակի, ինչի վերածվել են Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան։ Եվ ի՞նչ պետք է վճարի Երևանը դրա համար։ Սակայն, ինչ էլ որ լինի հետո, Փաշինյանը հիմա շատ մոտ է «անվերադարձելիության կետին», և նրա նախաձեռնած գործընթացը աշխարհաքաղաքական հեռուն գնացող հետևանքներ կունենա Անդրկովկասում։

ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ)Այս պայքարը համազգային մաքրման հնարավորություն է. Արմեն Աշոտյան Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՊաշտպանը Միկա Բադալյանի անմեղությունն ապացուցող փաստեր է մատնանշումՌուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեղադրվում է 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ՎաշինգտոնումԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվումԱրտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել 24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումըԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Ժողովուրդ» Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն Մարադոնայի 1986 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը» աճուրդի է հանվել Աճ՝ ռուբլու շուկայումՄայիսյան ձյունը՝ Ջերմուկում (տեսանյութ) Արտակը 3 երեխաների հայր էր, ընտանիքի միակ կերակրողը․ բացառիկ մանրամասներ Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ամենադիտված