Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացառիկ տեսանյութ․ ինչպե՞ս է «BMW»-ն մխրճվել CPS բենզալցակայանի տարածք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ը մարտի 23-ին ֆոտոռեպորտաժ,  տեսանյութ էր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Ժամը 01:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել էին 2 «BMW» և «Mercedes» մամկնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով այնուհետև «BMW»-ներից մեկը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել CPS բենզալցակայանի առջև տեղադրված ծաղկամաններից մի քանիսին և կողաշրջված վիճակում բախվել բենզալցակայանի վահանակին և բենզալցակայանի կետին:

Վթարի հետևանքով «BMW»-ի վարորդի կինն ու նրա 3 անչափահաս երեխաները տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել «BMW»-ի բախումը բենզալցակայանին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 23-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևան- Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել էին Երևանի բնակիչներ 32-ամյա Հակոբ Մ․-ի վարած «BMW» մակնիշի, 38-ամյա Լևոն Զ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 48-ամյա Տիգրան Դ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Հակոբ Մ․-ն կորցնելով ավտոմեքենայի կառավարումը դուրս էր եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել երկաթբետոնե սյանը, ապա առաջ ընթացել կոտրել «CPS»  բենզալցակայանի առջև տեղադրված ծաղկամաններից և կողաշրջված վիճակում բախվել բենզալցակայանի վահանակին և լցակայանի կետին։

Վթարի հետևանքով Հակոբ Մ․-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 32-ամյա Ս․ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 12-ամյա Մ․ Մ․-ն, 7-ամյա Ա․ Մ․-ն և 9-ամյա Ա․ Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին  առաջինը օգնության էին հասել «CPS» բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր մինչ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատի և «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ժամանումը վիրավորներին դուրս էին բերել ավտոմեքենայից և տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա հրշեջ փրկարարները հոսանքազրկել էին կողաշրջված «BMW»-ն, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Գևորգյանը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Լևոն Ալավերդյանը, Սևադա Բաբայանը և Խորեն Գեղամյանը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ վթարից հետո մեծ թվով հետաքրքրասեր վարորդներ կայանել էին իրենց ավտոմեքենաները և տեղում ստեղծել էին արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվել էր։

Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական  վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում պարեկներն ու քննիչները տեղեկություններ էին ստացել, որ «BMW»-ի վարորդ Հակոբ Մ․-ի համար «Mercedes»-ը ստեղծել էր վթարային իրավիճակ ու Հակոբ Մ․-ն, փորձելով խույս տալ «Mercedes»-ի հետ բախումից այնուամենայնիվ բախվել էր, ինչն էլ դարձել էր ավտոմեքենան  կառավարել չկարողանալու պատճառ և տեղի էր ունեցել վթարը։ Այդ տեղեկությունը պարզվում է։

Վարորդները ենթարկվել էին սթափության փորձաքննության, եղել էին սթափ, իսկ վիրավորները «BMW»-ի վարորդի կինն ու երեխաներն են։

Ֆինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկըՇտապ լուր. պետեկամուտների աշխատակիցները Միհրան Պողոսյանի կուսակցության գրասենյակում ենՊետք է խոսել հստակ տերմինաբանությամբ. Շարմազանով Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԿարևորը հասարակության չհամակերպումն է. Արթուր Խաչատրյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ պաշտպանի բերած հատուկ վերանայման բողոքըՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.amՄեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. ՍտոլտենբերգՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՍտոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի վարույթով մեղադրյալ կա Միրզոյան-Բայրամով բանակցություններում Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պшտերազմ բերել. Վարդան Օսկանյան Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ ՄինասյանԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել Դիվանագիտական հաղթանակով խաղաղություն հնարավո՞ր էՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Արարատ Միրզոյանը Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հանդիպմանն ընդգծել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը Արևելագետները դիվանագետներին համագորածցության ձեռք են մեկնումՄարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազԺերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները վաղուց որևէ աղերս չունեն արդարադատության հետ․ Նարեկ Սամսոնյանի գրառումը «Արմավիր» ՔԿՀ-ից ՀԱՄԱՍ-ը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակել է 20 հրթիռ Նախկին ԱԳ նախարարը ստեղծված իրավիճակից լուծումներ է առաջարկումԿյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Վթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը, որն էլ բախվել է բենզալցակայանի պատին, վիրավոր կա Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում Արման Թաթոյանի խոսքը «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի կլոր սեղան քննարկմանըՄեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Մասկը Չինաստանում պայմանավորվել է Tesla-ի և Baidu-ի համագործակցության շուրջ Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազինՄոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ) «Ինչպես են մարսում Հայաստանը» Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ամենադիտված