Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի ժամանակ ունեցած ելույթում խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը բավականին տպավորիչ ելույթ է ունեցել՝ բարձրացնելով սեփական հայրենիքում ազատ ապրելու Արցախի հայության անկապտելի իրավունքներին վերաբերող խնդիրներ: Լևոն Քոչարյանը նախ՝ հիշեցրել է, որ վեց ամիս է անցել այն օրվանից, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա և զավթել այն. 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ 10 ամիս տևած շրջափակումից հետո, որը հանգեցրեց զանգվածային սովի, զրկանքների, հիվանդությունների և մահվան, ավելի քան 120 000 հայ՝ գրեթե ողջ բնակչությունը, որը կանգնած էր ոչնչացման վտանգի առջև, ստիպված եղավ լքել իր հայրենիքն ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Լևոն Քոչարյանը Ժնևում ունեցած ելույթում շեշտադրել է մի շարք էական հանգամանքներ, մասնավորապես. «Չնայած դժվարություններին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է անսասան մնալ հայրենիք վերադառնալու, իր քաղաքական ապագան որոշելու և սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հայերը բացարձակ իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք: ՄԱԿ-ի Միջազգային դատարանը անցյալ տարվա նոյեմբերի 17-ին վճռել էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի «անվտանգ, անարգել և առանց խոչընդոտների վերադարձը»:

Մարտի 12-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին «անկեղծորեն գնալ համապարփակ և թափանցիկ երկխոսության Ղարաբաղի հայերի հետ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ՝ իրենց տները վերադառնալու և այնտեղ ապրելու իրավունքը արժանապատիվ և անվտանգ պայմաններում»: Նա միանգամայն տեղին ընդգծել է, որ տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելը հնարավոր չէ, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից, իսկ Հայաստանին հարկադրում են, այսպես ասած, «խաղաղություն»: Ըստ այդմ, միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալուն նպաստելը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության խթանման համար, և այդ հասկացությունը պետք է ներառվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեջ:

Ի լրումն նշված ընկալելի շեշտադրումների, այս ելույթը նաև զուգահեռ դիտարկումների որոշակի տեղիք է տալիս: Մասնավորապես, 2020-ի պատերազմից հետո, հատկապես ոչ իշխանական փորձագիտական և քաղաքական շրջանակները շարունակաբար շեշտում էին, որ Արցախի հարցը միջազգային հարթակներում, անկախ «երկակի ստանդարտներից» ու նման այլ հանգամանքներից, պետք է անընդհատ բարձրացնել, չհրաժարվել պահանջներից (Ադրբեջանի նկատմամբ) ու միջազգային իրավունքի վրա խարսխված հարցադրումներից: Մինչդեռ մենք տեսանք ու շարունակում ենք տեսնել, որ Հայաստանի անունից ներկայացող իշխանությունները սարսափում են Արցախի խնդրի մասին ծպտուն հանելուց անգամ: Թեպետ, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ պահանջներ պիտի դնի մի իշխանություն, որը, իր ղեկավար Փաշինյանի գլխավորությամբ, բացեիբաց ու հրապարակավ հրաժարվել է հենց Արցախից:

Ավելին, այդ իշխանությունները պատրաստ են անգամ միջազգային դատարանից Ադրբեջանի դեմ ուղղված հայցերը «հետ կանչել», ինչի մասին ոչ մեկ անգամ գրվեց այս օրերին տարբեր լրատվամիջոցներում: Սա՝ այն պարագայում, որ նկատենք՝ «միջազգային հանրությունը» թե՛ անմիջականորեն պատերազմից հետո, թե՛ հաջորդած ժամանակահատվածում քանիցս որոշակի տեղ է ապահովել Հայաստանի համար, որպեսզի բարձրացվեն Արցախի խնդրին, Արցախի հայության իրավունքներին վերաբերող հարցերը: Հիշեցնենք, որ պատերազմից հետո անգամ Մինսկի խմբի հայտարարություն եղավ, որտեղ արծարծվում էր Արցախի կարգավիճակի քննարկման հնարավորությունը: Նմանապես, Ռուսաստանի ԱԳ նախարարն է մի քանի անգամ նշել, որ կարգավիճակի հարցը պետք է քննարկվեր հետագայում, իրավիճակի նորմալացումից հետո: Չհաշված արդեն, օրինակ՝ պատգամավորի ելույթում հիշատակված Միջազգային դատարանի որոշումը, Եվրախորհրդարանի բանաձևը:

Բայց ի՞նչ օգուտ, եթե Հայաստանը ներկայացնում է Արցախն ուրացած և ուրացող իշխանություն: Մի իշխանություն, որն իր «անելիքը» տեսնում է թշնամական սպառնալիքներով Հայաստանի քաղաքացիներին ահաբեկելու մեջ: Ինչևէ: Նման պայմաններում առավել ևս գնահատելի է, որ ընդդիմության ներկայացուցիչները միջազգային հարթակներում անհոգնել բարձրացնում են պահանջվող հարցադրումները, խոսում են ադրբեջանական իշխանությունների գործած ցեղասպանական ոճիրների մասին, Արցախի բնիկ ժողովրդի՝ հայության իրավունքների մասին: Հատկանշական է, որ ներքաղաքական կյանքում ընդդիմության ներկայացուցիչները բավականին հստակ գնահատականներ են տալիս Հայաստանում մոլեգնող հակաժողովրդավարական գործընթացներին, քաղաքական հետապնդումներին, իշխանության կողմից պարբերաբար ձեռնարկվող ռեպրեսիվ գործողություններին, թշնամու պահանջների առջև իշխանությունների զիջողականության պատրաստակամությանը և այլն:

Սակայն «դրսում» փորձում են անել այն գործը, որն առաջնահերթ պարտավոր էր անել հենց օրվա իշխանությունը: Այսինքն, եթե «օրվա իշխանությունը» սևեռված է գերազանցապես իր գործունեությունն ինքնանպատակ երկարաձգելու, իշխանությունը պահելու վրա, ապա ընդդիմությունն, ըստ հնարավորության, միջազգային հարթակներում բարձրացնում է պետության շահերից բխող ու ժողովրդի տրամադրություններն արտահայտող հարցադրումներ: Ընդ որում, խոսքը միայն մեջբերյալ օրինակի մասին չէ: Ասվածի վկայությունները շատ են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«Բայեր»-«Ռոմա» և այլն․ Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները Հայտնի է 13-ամյա աղջնակի մահվան հանգամանքներըՎազգեն Սարգսյանի նկատմամբ ատելության խոսք տարածողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր․ Սաթիկ Սեյրանյան Կիրանցն ամբողջությամբ հոսանքազրկված էԱսպրամ Կրպեյանը Կիրանցից ներկայացնում է (տեսանյութ)Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է ԱլիեւինՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Նա միակ ղեկավարն է, որ կարծում է, թե բանակը չպետք է պաշտպանի երկիրը․ քաղաքագետ Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել էՁյուն է տեղացել Նովոսիբիրսկի և Տոմսկի մի քանի գյուղերում (տեսանյութ)Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք
Ամենադիտված