ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահաբեկչական հարձակում Մերձմոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում. կան զոհեր ու տասնյակ վիրավորներ Hetq.am

ՎԻԴԵՈ

Մերձմոսկվայի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում հրաձգություն է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները՝ հղում անելով ականատեսներին։ Կրակոցները հնչել են «Пикник» խմբի համերգից առաջ։

Վերջիններիս փոխանցմամբ՝ տղամարդը հրաձգային զենքից կրակ է արձակել։ Տելեգրամյան ալիքները փոխանցում են առնվազն 12 զոհի ու տասնյակ վիրավորների մասին։

Հրապարակված կադրերից երևում է, որ այրվում է համերգասրահի շենքը, իսկ դահլիճում հնչում են կրակոցներ։

Ականատեսները փոխանցում են, որ հարձակում գործած անձանց թիվն առնվազն 3 է։

Baza-ն հայտնում է, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կարող է գտնվել մինչև 100 մարդ։ Նրանց մի մասը կարողացել է թաքնվել նկուղում։ Մարդկանց մի մասն էլ 4-րդ հարկում է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը, իսկ այնուհետ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել էին այն մասին, որ Մոսկվայում կարող է ահաբեկչություն տեղի ունենալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular