Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են Գագիկ Խաչատրյանի գործով դատավորին «վաղաժամ թոշակի» ուղարկում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը մի շատ հետաքրքիր և, ըստ շատ իրավաբանների որակման, ապօրինի որոշում է կայացրել, որով ՀՀ նախագահին առաջարկում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին նշանակել Սյունիքի մարզի դատավորի պաշտոնում: Որոշումն ինքնին շատ հարցեր է առաջացնում, ի մասնավորի՝ թե ի՞նչ հիմքով է ԲԴԽ-ն նման տարօրինակ որոշում կայացրել և ինչո՞ւ հենց հիմա։ Նախ՝ նշենք, որ ԲԴԽ որոշումը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ «Դատական օրենսգրքի» 120-րդ հոդվածի համաձայն, երկու տարբեր դատարանների դատավորներ դիմում են ներկայացրել ԲԴԽ-ին՝ խնդրելով փոխանակել իրենց պաշտոնները. խոսքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի մասին է։

«Փաստը» գրավոր հարցում է ուղարկել ԲԴԽ՝ պարզելու և հանրությանը ներկայացնելու դատավորների կողմից նշված տեղափոխման դիմումների պատճառները, իսկ մինչ կստանանք պատասխանը, փորձենք ընդհանուր գծերով հասկանալ, թե ինչի՞ հետ գործ ունենք, և թե ինչո՞ւ կարող էր անհրաժեշտ լինել Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավորին «վաղաժամ ուղարկել թոշակի»։ Ուշագրավն այն է, որ դատավոր Մկրտչյանի 65 տարին լրանում է այս տարվա հունիսի 21-ին։ Այսինքն, կա՛մ իշխանությունները վախենում են, որ հետագա պաշտոնավարման կաշկանդվածություն չունենալով՝ մինչև թոշակի անցնելը դատավորը Գագիկ Խաչատրյանի գործով կարող է կայացնել իրենց ոչ հաճելի որոշում, կա՛մ ուղղակի չի հասցնի վերջնական դատական ակտ կայացնել, հետևաբար, ավելի լավ է՝ մեկ այլ դատավորի համար նախօրոք «տեսնել պատրաստություն»։

Այդ առումով իշխանությունը, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ունի իր սրտի թեկնածուներին՝ Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան, որոնք հանրությանը հայտնի են անվերապահ իշխանահաճո որոշումներ կայացնելու անգերազանցելիությամբ։ Մյուս կողմից՝ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակով պայմանավորված՝ գործը փակուղում է։ Խոշտանգման փաստը ճանաչելու մասին ՄԻԵԴ որոշումները «դամոկլ յան սրի» պես կախ ված են դատավորի գլխին . Մկրտչյանը անցնող երեք ամսվա ընթացքում երկու անգամ մերժեց Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը, ինչը նշանակում է, որ, ըստ երևույթին, դատավորը չի ցանկանում թոշակի գնալուց առաջ իր վրա վերցնել առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձին կալանավորելու բեռը, որի հետ հայտնի չէ՝ ինչ կպատահի կալանավայրում։

Ի դեպ, ուշադիր ընթերցողը երևի նկատեց, որ հապճեպ կայացրած այս որոշմամբ ԲԴԽ-ն փոխանակել է ոչ թե Երևանի ու Արմավիրի կամ Երևանի և Սյունիքի դատարանների դատավորներին, այլ Արմավիրի դատավորին առաջարկում է տեղափոխել Երևան, իսկ Երևանի դատավորին՝ Սյունիքի դատարան։ Այսինքն, բացառված չէ նաև, որ այս որոշմամբ Արմավիրի մարզի դատավոր Վահե Ջիվանյանը «վաստակում է» իր տեղը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։ Դե, ինչ վերաբերում է Արթուր Մկրտչյանին, ապա պարզ է, որ մինչ թոշակի անցնելը, այսինքն՝ երկու ամսում Սյունիքի դատարանում չի կարողանալու որևէ գործի ծանոթանալ և լուծում տալ։ Մնում է միայն հասկանալ, թե ո՞րն է այստեղ արդարադատության շահը, արդյո՞ք սա է Կարեն Անդրեասյանի պատկերացրած անկախ դատական համակարգը։

Ի դեպ, դատավորներին տեղափոխելու մասին որոշումը երեկվա դրությամբ դեռ չէր ստորագրվել նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից. գուցե պարզվի, որ Հանրապետության նախագահը, այնուամենայնիվ, որոշակի գործառույթներ կարո՞ղ է իրականացնել…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Ամենադիտված