Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը հավաքական Արևմուտքի կողմից դիտարկվում է հակառուսական և հակաիրանական հարթակ, ինչը լուրջ վտանգներ է պարունակում մեզ համար․ Վարդան Ոսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի շահերից բխող տեսլականը չի ենթադրում հարաբերությունների վատթարացում հարևան Իրանի, նաև՝ Ռուսաստանի հետ: Առհասարակ, որևէ քաղաքականություն, որը միտված կլինի խաղալու տարբեր ուժերի հակասությունների վրա, ըստ էության, վնասակար է Հայաստանի համար»,- 168.am-ի հետ զրույցում նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Վարդան Ոսկանյանը շեշտել է՝ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է, որ ՀՀ-ն պետք է որդեգրի երկխոսության և համագործակցության հարթակ դառնալու քաղաքականություն:

ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ակտիվության վերաբերյալ Իրանից բաց տեքստերով հնչած մտահոգությունների, ինչպես նաև նույն համատեքստում  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի Հայաստան այցին անդրադառնալով՝ իրանագետը նկատել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն ՀՀ-ն մշտապես ունեցել է, բայց այդ համագործակցությունն այնպես  է ներկայացվել գործընկերներին, որ որևէ խնդիր չի առաջացրել Հայաստանի համար:

«Իսկ այժմ նույնիսկ անզեն աչքով  երևում է, որ ՀՀ-ն հավաքական Արևմուտքի կողմից դիտարկվում է հակառուսական և հակաիրանական հարթակ, ինչը լուրջ վտանգներ կարող է պարունակել մեզ համար»,- հավելել է նա՝ հիշեցնելով տարբեր հայտարարություններ՝ այդ թվում՝ իրանական կողմից, որ արտատարածաշրջանային ուժերը չպետք է ունենան լուրջ դերակատարություն։

«Պարզ է, որ Իրանում անհանգստացած են այն հանգամանքից, որ ՀՀ-ն կարող է դիտարկվել  որպես հակաիրանական հարթակ, հետևաբար՝ այստեղ անելիք կա երկու ուղղությամբ: Առաջինը՝ հստակեցնել ՀՀ քաղաքականությունը, որովհետև միջազգային հարաբերություններում գավառական խորամանկությամբ շատ առաջ չես գնա, և պետք է հստակ, գործընկերների համար հասկանալի քաղաքականություն, և երկրորդը՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների համատեքստը սպառնալիքից փոխել հնարավորության»,- ասել է նա:

Վարդան Ոսկանյանը, սակայն, չի կարծում, թե սա ի վիճակի են անել ՀՀ գործող իշխանությունները, քանի  որ այս իշխանությունները տապալել են բոլոր ուղղությունները:

«Հայաստանը, այո՛, կարո՛ղ է, և պե՛տք է համագործակցի բոլոր խաղացողների հետ, բայց այդ համագործակցությունը չպետք է սպառնալիք լինի որևէ այլ կողմի համար, իսկ միայն բանավոր հավաստիացումներն այս տիրույթում բավարար չեն»,- ամփոփել է իրանագետը:

Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպումների ժամանակ շեշտել էր՝ տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը:

Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.amՌուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջՄամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորվածԼևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբանԱյժմ մենք կանգնած ենք պատերազմի նոր փուլի առաջ․ մեր զինվորականները պետք է պատրաստ լինեն ռազմական գործողությունների նոր փուլին․ ԶելենսկիԴավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր»«Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինԿիրանց տանող ճանապարհը բացվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերըՄամուլը ՀՀ-ում մնացել է իշխանությանը հակակշռող, իշխանության գործողությունները վերահսկող միակ ենթահամակարգը․ ՀԺՄՕկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել․ կան զոհ և վիրավորներՀայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերԿիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ ԱբրահամյանԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲավականին մեծ գումարներ ծախսելով՝ մենք չստացանք բարեփոխված ոստիկանություն. ՄելքոնյանՀայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի․ քաղաքագետի գնահատականը՝ երկրի ներկա իրավիճակի վերաբերյալՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. ԶախարովաԻրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՆեթանյահուն խիղճ չունի. ԷրդողանՄարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասինՌոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից
Ամենադիտված