ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսախցիկները կսկսեն ֆիքսել նաև վարորդի չամրակապած լինե՞լը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համացանցում լուրեր են տարածվում, որ Ոստիկանությունը քննարկում է որոշ իրավախախտումներ, մասնավորապես, ամրագոտի չկիրառելը և ղեկին ծխելը հայտնաբերելու համար այսուհետ կիրառել նաև տեսահսկող սարքերը:

Այս սարքերը, ըստ ահազանգող ընթերցողների, իբրև պետք է ֆիքսեն և՛ վարորդի, և՛ վարորդի կողքի ուղևորի ամրակապված չլինելու փաստը, որի տուգանքը 10 000 դրամ է, ինչպես նաև վարորդի ծխելը։

MediaHub-ի հետ զրույցում որոշ վարորդներ, արտահայտելով իրենց դժգոհությունն այս կապակցությամբ, նշում էին, թե արդեն իսկ նկարվում են ղեկին ծխելու կամ ամրագոտին չգցելու համար։

«Ես գիտեմ, որ երեկվանից արդեն իսկ նկարվում են, եթե ամրագոտին չեն ամրակապում: Ու դա հաստատ ա, վարորդի կողքի աղջկան էլ կնկարեն»,- ասաց մեզ ահազանգած վարորդներից մեկը։

Մեկ ուրիշն էլ նշեց, որ ընդհանրապես դեմ չի լինի, եթե այլ վարորդներ, ինչպես արտասահմանում է, սկսեն նկարել մյուս վարորդներին և նրանց ուղևորներին, եթե նրանք գոտին չեն ամրակապում։

MediaHub-ը դիմեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին՝ հասկանալու՝ արդյո՞ք նման խստացում արդեն գործում է և տեսահսկող սարքերը ֆիքսում են տվյալ խախտումները: «Համացանցում տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը,  ամրագոտու և ծխախոտի իրավախախտումները այս պահին դեռևս չեն ֆիքսվում տեսահսկվող սարքերով»,- ասաց Սարգսյանը։

Նշենք, որ այստեղ առանցքայինը «դեռևս» բառն է:

Ի դեպ, MediaHub-ի տեղեկություններով՝ հնարավոր է, որ այս խստացումը Ոստիկանությունը սկսի կիրառել հուլիս-սեպտեմբեր ամիսներից, երբ սկսի կիրառվել նաև նորմը, որ եթե քաղաքացին համաձայն է իրավախախտման մասին ակտերը ստանալ օնլայն եղանակով, ապա այդ դեպքում կգործի նաև 20% զեղչ:  

Հատուկ ընդգծենք՝ ամրակապվելը պարտադիր պետք է լինի բոլորի համար:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ՀՀ ՆԳՆ-ից նախազգուշացրել էին, որ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular