ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Մեռելոց է. օրը՝ ոչ աշխատանքային

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր, ինչպես և բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Նշենք, որ երեկ Հայ առաքելական եկեղեցին նշում էր Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից Տիրոջ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը:

Այսօր Ս. Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմները:

Կառավարության որոշմամբ, այսօր հայտարարված է ոչ աշխատանքային օր՝ հնարավորություն ընձեռնելով քաղաքացիներին այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular