ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


KIA-ն կողաշրջվել եւ ամբողջությամբ այրվել է. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 14-ին, ժամը 22:04-ին ահազանգ է ստացվել, որ Հարժիս-Գորիս ավտոճանապարհին՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:57-ին, մարվել՝ 23:07-ին:

Պարզվել է, որ KIA մակնիշի 35 ST 752 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 43-ամյա Դ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, կողաշրջվել եւ ամբողջությամբ այրվել:

Դ. Հ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular