Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ. Aravot.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 «Ոսկեպարում է գտնվում հայկական եկեղեցի, որը 7-րդ դարի կոթող է: 7-րդ դարում այս տարածաշրջանում թուրքական ներկայություն չի եղել, դրանից 400-500 տարի հետ են թուրքերը հայտնվել այս տարածաշրջանում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես է հակադարձել Նիկոլ Փաշինյանին  «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանը՝ նկատելով, որ այդ բնակավայրեի հայաբնակ եւ հայապատկան լինելու ապացույցը հենց դա է:

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները նախօրեին եղել են Տավուշի մարզի Ոսկեպար եւ Բաղանիս գյուղերում, որոնք, ըստ Նիկոլ Փաշինյանի, երբեւէ Հայաստանի տարածքում չեն եղել ու դրանք պետք է հանձնել Ադրբեջանին: Նշյալ բնակավայրերը Ադրբեջանին հանձնելով, ըստ Պետրոսյանի, մենք ադրբեջանական նշանառության տակ ենք դնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Հայաստանը Վրաստանին կապող երեք միջպետական ճանապարհ կա, որոնցից մեկն անցնում է այդ տարածքներով: Արդյունքում, այդ ճանապարհը միջպետականից վերածվելու է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող միջհամայնքային ճանապարհի:

 Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կտեղակայվեն Ոսկեպար-Բաղանիս հատվածում. «Ադրբեջանցիները բազմաթիվ փորձեր են արել այդ հատվածում առաջ գալ, չի ստացվել: Այդ բնակավայրերով չնայենք միայն, պետական մասշտաբով նայենք. այդ դեպքում մենք ավելի մեծ կորուստներ կունենանք: Օրինակ, ասում էր՝ Շուշին պիտի հանձնեինք՝ պատերազմն ավարտվեր կամ Քարվաճառը հանձնեց՝ ունեցանք Արցախի ամբողջական կորուստը: Այդ տարածաշրջանը միայն այդ գյուղերով չի սահմանափակվում, մանավանդ, հակառակորդն էլ չի թաքցնում, որ ինքն ավելի է առաջ գալու, սա միայն սկիզբն է, հետեւաբար, հետեւանքները շատ ավելի ծանր կլինեն, քան մենք պատկերացնում ենք: Մեր երկրի ղեկավարն անընդհատ հայտարարում է՝ տանք- տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, տալիս ես 33 բնակավայրերի դիմա՞ց, եկեք մտածենք՝ մենք կշահե՞նք, թե՝ կտուժենք: Բայց ասել՝ տանք, այն պարագայում, երբ Ադրբեջանի մայրաքաղաքում հայտարարվում է «Էրիվան», «Արեւմտյան Ադրբեջան», «մենք չենք կանգնելու» եւ այլն, արդյունքը շատ ավելի վատն է լինելու»:

Իսկ ամեն ինչ հանձնելու՝ Փաշինյանի մոլուցքն Արամ Պետրոսյանն այսպես է բացատրում. «Իմ կարծիքով, Փաշինյանն անկեղծ սիրում է ադրբեջանցիներին. ավելի շատ՝ քան հայերին: Դեռ լրագրող ժամանակ էր իր մամուլով ասում՝ Արցախը բեռ է, պետք է տանք թուրքերին, մենք էլ գնանք համերաշխության»: «Մեկը՝ մի քիչ զուսպ, մյուսը՝ մի քիչ արտահայտիչ, բոլորն էլ իրենց կարծիքը հայտնում են. որեւիցե զիջման մասին, իհարկե, խոսք լինել չի կարող»,- բնակչության տրամադրություններն է փոխանցել Արամ Պետրոսյանը:

Մեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. ՍտոլտենբերգՌուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՍտոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի վարույթով մեղադրյալ կա Միրզոյան-Բայրամով բանակցություններում Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պшտերազմ բերել. Վարդան Օսկանյան Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ ՄինասյանԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել Դիվանագիտական հաղթանակով խաղաղություն հնարավո՞ր էՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Արարատ Միրզոյանը Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հանդիպմանն ընդգծել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը Արևելագետները դիվանագետներին համագորածցության ձեռք են մեկնումՄարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազԺերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները վաղուց որևէ աղերս չունեն արդարադատության հետ․ Նարեկ Սամսոնյանի գրառումը «Արմավիր» ՔԿՀ-ից ՀԱՄԱՍ-ը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակել է 20 հրթիռ Նախկին ԱԳ նախարարը ստեղծված իրավիճակից լուծումներ է առաջարկումԿյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Վթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը, որն էլ բախվել է բենզալցակայանի պատին, վիրավոր կա Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում Արման Թաթոյանի խոսքը «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի կլոր սեղան քննարկմանըՄեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Մասկը Չինաստանում պայմանավորվել է Tesla-ի և Baidu-ի համագործակցության շուրջ Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազինՄոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ) «Ինչպես են մարսում Հայաստանը» Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Ճիշտ չէ մեզ անդաստիարակության մեջ մեղադրելը․ Վարդապետյանը՝ Թորոսյանին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Իսրայելը մտավախություն ունի, որ ՄՔԴ-ն պատրաստվում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ Ես ո՛չ սև եմ, ո՛չ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Ամենադիտված