Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնամոռաց թրքասիրություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բոլոր ազգերի մոտ ընդունված կարգախոսներ կան, որոնք որոշ դեպքերում օգտագործվում են նաև պետական մակարդակով։ Քանի որ թուրքական հանրությունն առանձակի ուշադրություն է դարձնում սիմվոլիկային, տրամաբանական է, որ նրանց մոտ այդ հայտարարությունների ու կարգախոսների դրվագը ևս առանձնացված է ու ամրագրված։ Շատերին է հայտնի, որ Թուրքիայում քաղաքական ու ռազմական հայտնի արտահայտություն կա՝ «մի գիշեր անսպասելի կգանք»։ Սա թուրքերի սիրելի սպառնալիքն է, տվյալ դեպքում՝ Էրդողանի սիրելի սպառնալիքը, գլխավոր նախանշանը, որ թուրքերն ինչ-որ բան են ծրագրում: Ի դեպ, հենց այդպես մի գիշեր անսպասելի թուրքերը մտան Կիպրոս, Իրաք,այնուհետև՝ Սիրիա, և, ցավոք, ամեն ինչ հուշում է, որ նույնը սպառնում է Հայաստանին:

Օրերս բոլորս տեսանք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը երեք ժամ քսան րոպե տևողությամբ մամուլի ասուլիս տվեց՝ պատասխանելով տասնյակ հարցերի, սակայն գլխավոր հարցը նրա առաջ չդրվեց: Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային գլխավոր մարտահրավերը Հայաստանի տարածքով Թուրքիայի պահանջած միջանցքն է, որին Փաշինյանը չանդրադարձավ, ուղղակի լռեց և ամեն ինչ օդում թողնելով՝ ինքնահաստատվեց։
Ի դեպ, սա հանդիսանում է այն գլխավոր ցուցիչը, որ չկա թուրքական վտանգի գիտակցումը, թե թուրքերը կարող են մի գիշեր անսպասելի գալ, որ ՀՀ քաղաքացիներին չի ներկայացվում այն կործանարար աղետը, որը կոչվում է «Զանգեզուրի միջանցք», և թե ինչի են պատրաստ թուրքերը հանուն այդ միջանցքի:
Միևնույն ժամանակ մենք նկատեցինք, թե ինչպես է վերը նշվածի փոխարեն Նիկոլ Փաշինյանը կարևորում Էրդողանի հետ երկխոսությունը՝ առանց բացատրելու այդ երկխոսության բովանդակությունը: Նա ակնարկում էր,  որ ինչքան կարևոր է թուրքերի հետ բանակցել ուղիղ, նրանց չդիտարկել որպես թշնամի և հասկանալ, որ նրանք «մեր անմիջական բարեկամներն են»։ 
Տեսեք, թե ինչ էր ասում Փաշինյանը․ «Իրականությունն այն է, որ եթե նույնիսկ Ադրբեջանի հետ դեմ առ դեմ ենք խոսում, Թուրքիայի ներկայությունը և՛ տեսնում ենք, և՛ զգում ենք»: Սկսենք նրանից, որ Թուրքիան և Ադրբեջանը նախագահներից մինչև ԱԳ նախարարների ու պատգամավորների մակարդակով բազմիցս հայտարարել են, որ բոլոր հարցերում՝ ներառյալ Հայաստանին վերաբերող, գործում են միասին: Անգամ ունեն նոր ֆրազ՝ «մեկ ազգ, երկու պետությունը» հիմա դարձրել են «մեկ ազգ, երկու պետություն, մեկ բռունցք»:
Մեր ու Նիկոլի տարբերությունն այն է, որ Թուրքիան հայ հասարակության մեջ ընկալվում է ոչ թե որպես սահմանակից պետություն, այլ առաջին հերթին և գլխավորապես՝ որպես Ցեղասպանությունն իրագործող, Արցախում պատերազմը հրահրող, պատերազմի ժամանակ Բաքվին բայրաքթարներով ապահովող, Ցեղասպանությունից 100 տարի անց առնվազն 5 հազար հայի սպանող, պատմական հայկական հող Արցախը օկուպացնող, Նախիջևան-Արցախ-Սյունիք տրամաբանությամբ և հերթականությամբ Հայաստանից նոր տարածքներ պոկելը ծրագրող թշնամական երկիր: Հատկանշականն այն է, որ սա իրողությունն է:
Հավելենք նաև, որ Թուրքիայի հետ «երկխոսությունը»՝ առանց թուրքերի խոստովանության ու զղջման, ոչ թե նվազեցնում է Հայաստանին սպառնացող վտանգները, այլ ստեղծում է նոր վտանգներ: Որովհետև Էրդողանի հետ Փաշինյանի շփումները երկխոսություն կոչելը մեծ ճոխություն է: Այն ինչ կատարվում է՝ Թուրքիայի պահանջների ու նախապայմանների թելադրություն է՝ ուրիշ ոչինչ։ Այն, որ Թուրքիայի համար «Զանգեզուրի միջանցք» կոչվածը բաց է ու Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն չի թաքցնում ոչ մի թուրք պաշտոնյա: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի պաշտոնյաները գործում են բաց:
Արմեն Հովասափյան

Լևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբանԱյժմ մենք կանգնած ենք պատերազմի նոր փուլի առաջ․ մեր զինվորականները պետք է պատրաստ լինեն ռազմական գործողությունների նոր փուլին․ ԶելենսկիԴավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր»«Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինԿիրանց տանող ճանապարհը բացվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերըՄամուլը ՀՀ-ում մնացել է իշխանությանը հակակշռող, իշխանության գործողությունները վերահսկող միակ ենթահամակարգը․ ՀԺՄՕկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել․ կան զոհ և վիրավորներՀայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերԿիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ ԱբրահամյանԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲավականին մեծ գումարներ ծախսելով՝ մենք չստացանք բարեփոխված ոստիկանություն. ՄելքոնյանՀայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի․ քաղաքագետի գնահատականը՝ երկրի ներկա իրավիճակի վերաբերյալՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. ԶախարովաԻրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՆեթանյահուն խիղճ չունի. ԷրդողանՄարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասինՌոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»
Ամենադիտված