Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անի Զախարյանի բաց նամակը` Սերժ Սարգսյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Բաց նամակ Սերժ Սարգսյանին և հայրենակիցներիս․․․

Ամիսներ առաջ ՀՀ կառավարության ղեկավարի փոփոխությունը և նրա դրական կերպարը ինձ համար ազդակ հանդիսացավ, որպեսզի վերանայեմ վերաբերմունքս գործող ղեկավարության նկատմամբ և առողջ քաղաքական երկխոսության շրջանակներում քաղաքակիրթ կերպով վեր հանեմ բոլոր այն իրավական հիմնախնդիրները, որոնք թույլ չեն տալիս մեզ լիարժեք պետություն կայացնել։

Այդ իրավակ հիմնախնդիրներից առաջնայինը իրավապահ համակարգի անմխիթար իրավիճակն էր և այն անօրինական գործելաոճը, որը որդեգրել էր այդ համակարգը ոստիկանապետ Վովա Գասպարյանի պատասխանատվության ներքո։ Հատուկ ուշադրություն հրավիրեցի այն փաստի վրա, որ 2 անգամ քաղաքացիական խաղաղ պայքարի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են զանգվածային ապօրինություններ, զանգվածային հակաիրավական քայլեր ուղղված հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ և այդ ամենը ենթադրում է իրավական պատասխանատվության կիրառում համակարգը ղեկավարող անձի նկատմամբ։

Ցավոք, մինչ օրս պատասխանատուները ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլև հանրությունը ականատեսը չի լինում համակողմանի իրավական հետաքննության՝ կապված ոստիկանների կողմից Խորենացի փողոցում տեղի ունեցող վայրագությունների բացահայտման և դրա փոխարեն ոստիկանության օրվա կապակցությամվ դրվատանքի խոսքեր են շռայլվում մի ոստիկանական համակարգի նկատմամբ, ով մոտ մեկ տարի առաջ սեփական քաղաքացիներին զանգվածային խոշտանգում էր։ ՀՀ ղեկավարի այսօրինակ անգործությունը տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, այսօրինակ մատների արանքով և տնավարի վերաբերմունքն անընդունելի է ինձ համար և ենթադրել է տալիս, որ երկրի ղեկավարը չունի պատրաստակամություն երկրում արմատական արժեհամակարգային փոփոխություններ իրականացնելու՝մինչդեռ ապրիլյան քառօրյան և Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիան այլ բան են թելադրում։

Այս ամենը ինձ հուշում է, որ Հայաստանը թևակոխում է իմիտացոն «բարեփոխումների» հերթական քաղաքական շրջափուլ՝ առջևում ունենալով պատերազմական իրավիճակի սրման լուրջ մարտահրավերներ, արտաքին պարտքի թվաբանական պրոգրեսիայով աճող տեմպեր, տնտեսական լուրջ հիմնախնդիրներ, դեռևս անհանգստացնող սահմաններում տատանվող ազգաբնակչության աղքատության ցուցանիշ և ամենակարևորը երկրի ղեկավարի կողմից սահմանադրության լիարժեք իրացման անգործություն, ինչը ենթադրում է բարոյական-իրավական պատասխանատվության կաչնում արդեն երկրի ղեկավարի նկատմամբ։

Այժմ արդեն նոր սահմանադրություն, որի հիմնադրույթները շարունակում են լոկ թղթի վրա գրված դատարկ տողեր մնալ։ Հասկանալի է, մեր քաղաքական իրավիճակը, գործող ղեկավարությանը կուլիսներում բացառապես ամբողջությամբ սպասարկող «ընդդիմությունը», հասարակության անգիտակից և անբարոյական հատվածի առկայությունը, մտավորականության բացակայությունը ձեզ թույլ է տալիս պետությունը վերածել բառդակ հիշեցնող տնավարի հարաբերությունների մի ամբողջության, սակայն պարտավոր եմ ձեզ զգուշացնել, որ երկրում կա քաղաքական գործիչ և համոզված եմ, որ կան նաև հազարավոր քաղաքացիներ, ովքեր չեն հանդուրժում այս հակաիրավական բառդակը, որ մեզ մատուցվում է որպես իրավական պետություն։

Ես՝ Անի Զախարյանս, ՈՉ եմ ասում այս ամենին և այսուհետ իմ վերաբերմունքը երկրի ղեկավարի նկատմամբ կլինի համարժեք»։

Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ)Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)
Ամենադիտված