ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնական է, որ Գագիկ Ծառուկյանն է որոշում ովքեր գնան խորհրդարան. Նապոլեոն Ազիզյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին կայքերում պարբերաբար լուրեր են շրջանառվում Ծառուկյան դաշինքի պատգամավորության թեկնածու Նապոլեոն Ազիզյանի՝ մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեմայի հետ կապված,- գրում ՝ Slaq.am-ը:

Այս հարցի շուրջ Slaq.am-ը զրուցեց Նապոլեոն Ազիզյանի հետ, ով նշեց, որ նախքան մանդատի թեմային անդրադառնալը ուզում է հատուկ ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններում Ծառուկյան դաշինքի պատգամավորության թեկնածուների արձանագրած հաջողությունները հիմնականում պայմանավորված են Գագիկ Ծառուկյանի անձով և նրա՝ դաշինքի առաջնորդ լինելու հանգամանքով:

«Մեր ամբողջ նախընտրական գործընթացները կազմակերպել է Գագիկ Ծառուկյանը և թող ոչ ոք չնեղանա, բայց բոլոր թեկնածուների հաջողության մեջ ամենամեծ մասը Գագիկ Ծառուկյանի գործոնն է և բնականաբար հենց Գագիկ Ծառուկյանը պետք է որոշի, թե իր թիմից ովքեր պետք է խորհրդարան գնան: Գագիկ Ծառուկյանը միշտ էլ կարողանում է արդարացի ընտություն կատարել և ես համոզված եմ, որ մեր առաջնորդը շատ ճիշտ որոշում կկայացնի, թե ով է գնալու խորհրդարան և իր որոշումն էլ ընդունելի կլինի իմ կողմից»:

Անդրադառնալով մամուլում չարչրկվող՝ ինքնաբացարկի դիմում գրել կամ չգրելու թեմային՝ Նապոլեոն Ազիզյանը շեշտեց, որ հիվանդանոցում է այս օրերին, չի հետևում մամուլի հրապարակումներին, չի հիշում նման դիմումի մասին:

Շարունակությունը՝ այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular