ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շենգավիթցի Սերժիկը ստացավ 50 հազար դոլարը. Սամվել Ալեքսանյանը կատարեց խոստումը 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երեկ «Փարվանա» ռեստորանային համալիրում Սամվել Ալեքսանյանը խնջույքի է հրավիել խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր շտաբը ղեկավարողներին և մնացած ակտիվին: Ալեքսանյանը չի մոռացել պարգևատրել իր համար անձնուրաց աշխատածներին:

Այն շտաբի պետերը, որոնք իրենց վերապահված ընտրատեղամասերում կարողացել են Ալեքսանյանի համար ապահովել առավելագույն քվեն, ստացել են 50 հազար ԱՄՆ դոլար:

Երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցնողները ստացել են համապատասխանաբար 40 և 30 հազար դոլար:

Պարգևատրումները տրվել են երեկ տեղի ունեցած խնջույքի ժամանակ բոլորի աչքի առաջ: 50 հազար դոլար ստացողը եղել է Շենգավիթցի Սերժիկը, ում ղեկավարած ընտրատեղամասում էլ Ալեքսանյանը ստացել է ամենաշատ քվեն:

Նշենք, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սամվել Ալեքսանյանը ստացել է  42.472 ձայն:  

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular