ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փրկարարները ափից 200 մետր հեռավորության վրա գտել են Սեւանա լճում կորած բնակչի դին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Փրկարարները հայտնաբերել են նախօրեին Սեւանա լճում անհետացած քաղաքացու դին:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 07:53-ին որոնողական աշխատանքները վերսկսվել էին, իսկ արդեն ժամը 09:15-ին ափից 200 մ հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են Հ. Ե.-ի դին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 13-ին, ժամը 22:05-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում քաղաքացին նավակով մտել է Սեւանա լիճ (մոտ 50 մ) եւ չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր էր մեկնել մարզային փրկարարական վարչության, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Հ. Ե.-ը նավակով մտել էր Սեւանա լիճ եւ չի վերադարձել. Սեւանա լճում հայտնաբերվել էր դատարկ նավակ։

Ջրափրկարարները Սեւանա լճում իրականացրել էին Հ. Ե.-ի որոնողական աշխատանքները. մթության, եղանակային անբարենպաստ պայմանների եւ ալեկոծության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին եւ շարունակվել արդեն այսօր:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular