ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՞ր տրամաբանությամբ Օպերայի շենքը պիտի դառնա մի կտոր հաց ուտելու տեղ». մտավորականների արձագանքն` Օպերայի շենքում ռեստորան կառուցելու մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռեստորաններ բացելու նախաձեռնությունը մտավորականների շրջանում տարաձայնություններ է առաջացրել: Ոմանք դեմ են նախագծին, շատերն էլ կարծում են, որ եթե դա կնպաստի թատրոնի և արվեստի զարգացմանն, ապա անհրաժեշտ է և արդարացված:

 

Հովիկ Չարխչյան, գրող, գրականագետ

Հովիկ Չարխչյան, գրող, գրականագետ

Թատրոնի շենքում ռեստորան կառուցելու գաղափարը որևէ պայմանով իրականացվելու իրավունք պիտի չստանա: Մենք պիտի վերջապես կարողանանք տարբերակել հոգևոր կառույցը սննդի օբյեկտից, չի կարելի ամեն բան վերածել զվարճանքի ու խրախճանքի վայրի` հանուն երկու կոպեկ ավել գրպանելու մոլուցքի: Օպերայի շենքը միշտ եղել ու մնում է մեր մշակութային ձեռքբերումների խորհրդանիշը: Կարելի էր գոնե տարրական հարգանք ունենալ դրա հանդեպ, եթե չկա «ֆայմելու» քթածակը: Նույնիսկ բնակարանը, որ բնակարան է, իր մասնաբաժիններն ունի` ննջարան, հյուրասենյակ, խոհանոց, լոգարան: Ու երբեք որևէ մեկը բնական չի համարի, եթե ուտելիքը պատրաստեն ննջարանում կամ հյուրասենյակում լողանալու գնան: Ուրեմն ինչո՞ւ, ո՞ր տրամաբանությամբ օպերայի շենքը պիտի դառնա մի կտոր հաց ուտելու տեղ: Այս ստամոքսային մտածողության արդյունքում մենք արդեն շատ ամոթալի նախադեպեր ունենք, և կարծես թե դրա վերջը չի երևում: Արվեստն ու վաշխառուական մտածողության համատեղումը միշտ, բոլոր ժամանակներում միայն այլանդակներ է ծնել: Եվ ինձ համար անչափ զարմանալի էր լսել, որ նախարար Ամիրյանն ասում է, թե ինքը չի վախենում քննադատությունից: Քննադատությունը նրա համար չէ, որ ինչ-որ մեկին վախեցնի: Քննադատությանը պետք է ականջ դնել ու հետևություններ անել, այլապես քաջ տղա երևալու չհիմնավորված սևեռումները ամեն անգամ իրենց ետևից ավերակներ են թողնելու: Ավերակների վրա ինչպե՞ս պիտի թագավորի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular