ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոս Անջելոսում հրշեջները թունավորվել են կանեփի պահեստում բռնկված հրդեհը մարելիս

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Քաղաքի արդյունաբերական շրջանի խոշոր պահեստում հրդեհ է բռնկվել: Առնվազն հինգ հրշեջ ծխից վատացել և հոսպիտալացվել է: Իրավապահները պարզել են, որ խոշոր պահեստում անօրինական կանեփ են աճեցրել:

Los Angeles Times-ը տեղեկացնում է, որ Իստ Նյուտոն փողոցից հրդեհի մասին ահազանգը ստացվել է առավոտյան և դեպքի վայր ժամանած առաջին հրշեջները մուտք էին գործել պահեստի տարածք: Մեկ ժամ անց հրդեհը մարվել է: Հրշեջների վիճակը գնահատվում է բավարար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ 50 նահանգներից 38-ում կանեփի օգտագործումը թույլատրված է բժշկական նպատակներով, իսկ 24 նահանգներում` ազատ օգտագործման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular