Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը խեղդում է Հայաստանը իր պարադոքսներով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզ, որտեղ հանդիպել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ, գրում է iarex.ru-ն։
Նման այցի առիթ է հանդիսացել Դիմադրության շարժման հայ ազգային հերոս Միսակ Մանուշյանի աճյունի Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում վերահուղարկավորության արարողությանը մասնակցելը:

Բանակցությունների ընթացքում կողմերն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ոչ այնքան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որքան «Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման» խնդիրներին, ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Մակրոնը Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում արտահայտել է Հայաստանի հետ համագործակցության ավելի կոնկրետ ասպեկտներ հայտարարելով, որ իր երկիրը «համաձայնել է պաշտպանական զենք մատակարարել Հայաստանին», և որ Փարիզը ձգտելու է «հարգել միջազգային իրավունքը, ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և երկրների տարածքային ամբողջականությունը»։

Այսպիսով, Մակրոնն ուղղակիորեն է կապել միմյանց զենքի մատակարարումն ու Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման խնդիրը։

Փաշինյանը ֆրանսիական զենքի մատակարարումը գնահատել է որպես «տարածաշրջանում ճիշտ հավասարակշռություն կառուցելու» ցանկություն: Մակրոնի հայտարարությունը բացասական արձագանք է առաջացրել Բաքվում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նրան մեղադրել է իր հասցեին անհիմն մեղադրանքներ ներկայացնելու մեջ և Ֆրանսիայի քաղաքականությունը որակել որպես «նենգ», քանի որ «դրա արդյունքները ուղղված են տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն»։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր կոչ արել երրորդ երկրներին «չթունավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը», իսկ Հայաստանին կոչ էր արել «այդ գործընթացը դիտարկել ռազմավարական տեսանկյունից և երկարաժամկետ հեռանկարում»։

Ինչ վերաբերում է Մոսկվային, մատնանշելով հայ-ադրբեջանական պայմանական սահմանի վրա առկա հակամարտությունների բարձր ներուժը, ապա նա ընդգծում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը, այլ ոչ թե Արևմուտքի խրատներին հետևելը։

Բայց Փաշինյանը ուղղակի աջակցություն գտնելով Ֆրանսիայում շարունակում է սուր «խաղ» խաղալ նույնիսկ փաստացի տարածաշրջանային մեկուսացման պայմաններում։

Ի՞նչ է պատահել, և ինչի՞ է նա փորձում հասնել։ Սյուրռեալիզմը Փաշինյանի արտաքին քաղաքականության մեջ չափից դուրս է: Փարիզ այցի նախօրեին Փաշինյանը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման նախապատրաստման մասին, և որ երկու երկրների արտգործնախարարները պետք է «դա անեն մոտ ապագայում»։

Բայց Փարիզում նա բարձրացրել է «Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման» հարցը արդարացնելով Ֆրանսիայի հետ ռազմական դաշինքը։ Հիմա բանը հասել է նրան, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը  հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած ռազմական փոխհրաձգության ժամանակ անգործության համար նախատել է Ռուսաստանին և հայտարարել, որ Հայաստանում գործող ԵՄ քաղաքացիական առաքելությունը «կայունացնող դեր է խաղում» և Երևանը «կխթանի նրա գործունեությունը»:

Հետևաբար, եթե հիմա մի կողմ դնենք Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրները խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում, ապա տեսանելի է մեկ հիմնական սյուժե. Հայաստանը սկսում է բացահայտ շանտաժի ենթարկել Ռուսաստանին փորձելով ամեն կերպ նրան ներքաշել Ադրբեջանի հետ առճակատման մեջ։

Ընդ որում, այդ նպատակը քողարկված է բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին՝ տարբեր ուղղություններով՝ Հնդկաստանից մինչև Ֆրանսիա,  փաստարկներով:

Սակայն Հայաստանի հասանելի ռեսուրսների բացակայությունը մարգինալացնում է նրա արտաքին քաղաքական բոլոր ջանքերը, ներառյալ նորաստեղծ ֆրանկոֆիլիզմը, որը նորաձև է դառնում քաղաքականության մեջ։

Այդ իսկ պատճառով այդ հարցում Փաշինյանի բոլոր հայտարարությունները ոչ թե մեծ ուշադրություն են առաջացնում, այլ միայն զայրույթ։ Իրավացի է հայ փորձագետ Վարդան Հակոբյանը, երբ ակնարկում է, որ «2018 թվականի Փաշինյանի հեղափոխությունը ուշացած էր, և նրա արտաքին միջավայրում սկսված փոփոխություններն արդեն դուրս են համաշխարհային իրավիճակի գլուխկոտրուկից»։

Եվ ամենակարևոր պարադոքսը, որ Երևանի հակառուսական արտաքին քաղաքականության գագաթնակետը համընկնում է Ռուսաստանի միջազգային դիրքի ամրապնդման և հետխորհրդային տարածքում ազդեցության աճի պահի հետ։ Արդյունքում, ըստ Հակոբյանի, Հայաստանը վտանգում է դառնալ անդաշինք պետություն աճող արտաքին ճնշման պայմաններում, «բազմաթիվ արտաքին շահերի բախման դաշտ»։

Քանի դեռ Երևանը չունի կայուն արտաքին քաղաքական հայեցակարգ, ամեն ինչ կանի պահի ու էմոցիաների ազդեցության տակ։ Եվ դա շատ վտանգավոր է Հայաստանի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Թուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. մենք անհրաժեշտ ենք համարում Սիրիայում նոր սահմանադրության արագ ընդունումը․ Թուրքիայի պաշտպանության նախարարՓշալարեր են քաշում, որ թուրքերին բերեն մեր տներին հասցնեն. կիրանցցիԿիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունըՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ ԴանիելյանՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչՎահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ»Մենք կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Իշխան ՍաղաթելյանԵթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտություն կլինի․ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Հունգարիայի ԱԳ նախարար«Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենցՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ BloombergՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բnղոքի ակցիաներով և հավաքներովՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով«Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասինԱնհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներինՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տnւժած զինծառայողների առողջական վիճակի մասինՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկել են տարածաշրջանային հարցերՆույնիսկ եթե կիրանցիները չունենային սեփականության իրավունք, նրանք օգտագործել են այդ տները, ուստի պետությունը պարտավոր է կրել սրա հետևանքները․ ՄԻՊ-ը՝ կիրանիների տների մասինՈստիկաններին զգուշացնում ենք, որ սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ. ՉալաբյանՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվելԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվելԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետ 2018-ից սկսած քանի անձ պիտի կալանավորված լիներ լրագրողի նկատմամբ բռնության և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համարՇտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին «Բայեր»-«Ռոմա» և այլն․ Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները Հայտնի է 13-ամյա աղջնակի մահվան հանգամանքներըՎազգեն Սարգսյանի նկատմամբ ատելության խոսք տարածողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր․ Սաթիկ Սեյրանյան Կիրանցն ամբողջությամբ հոսանքազրկված էԱսպրամ Կրպեյանը Կիրանցից ներկայացնում է (տեսանյութ)Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է ԱլիեւինՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Նա միակ ղեկավարն է, որ կարծում է, թե բանակը չպետք է պաշտպանի երկիրը․ քաղաքագետ Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել էՁյուն է տեղացել Նովոսիբիրսկի և Տոմսկի մի քանի գյուղերում (տեսանյութ)Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»
Ամենադիտված