ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաուդյան Արաբիայից չափից ավելի գեղեցիկ լինելու համար արտաքսված տղամարդը անծանոթ կնոջից թանկարժեք մեքենա է նվեր ստացել (լուսանկարներ, տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Սաուդյան Արաբիայից չափից ավելի գեղեցիկ լինելու համար արտաքսված լուսանկարիչ, բանաստեղծ, դերսան  Օմար Բորկան Ալ Գալան անսպասելի նվեր է ստացել:

Անծանոթ կինը նրան նվիրել է Mercedes G55 մակնիշի ավտոմեքենա: Այս մասին In Touch Weekly ամերիկյան ամսագրին տված հարցազրույցում ասել է Ալ Գալան:

Այս թանկարժեք նվերը նա ստացել է իր ծննդյան օրը: Մեքենան վաղ առավոտյան կանգնեցրած է եղել Օմարի տան դիմաց, իսկ իրեն մնում էր միայն փաստաթղթերը ստորագրել՝ մեքենան վարելու թույլտվությունը ստանալու համար:

Օմարը երդվել է, որ չի ճանաչում այն կնոջը, ով իրեն նման թանկարժեք նվեր է ուղարկել: Հարցազրույցի ժամանակ նա խոստովանել է, որ Սաուդյան Արաբիայից արտաքսվելը իր համար դարձել է հաջողակ տոմս:

Այդ սկանդալի շնորհիվ նա ուշադրության կենտրոնում է և ստանում  է բազմաթիվ առաջարկներ ֆիլմերում և գովազդային հոլովակներում նկարահանվելու համար:

Հիշեցնենք, որ 2013թ.-ին Սաուդյան Արաբիայից չափից ավելի գեղեցիկ լինելու համար արտաքսվել էին երեք տղամարդ, որոնց թվում էր Օմար Բորկան Ալ Գալը: 

17814340_1478982052176935_1702276531523869782_o.jpg

16864188_1406356839439457_1051183149836481539_n.jpg

15241282_1276748569066952_7059151264171717445_n.jpg

14102699_1166250746783402_1294782279801755731_n.jpg

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular