ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն հայտնել է դաշնակիցների հետ հուսիների 15 ԱԹՍ խոցելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները հետ են մղել «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) հարձակումը Կարմիր ծովում և Ադենի ծոցում՝ խոցելով 15 անօդաչու թռչող սարք: Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, «X»-ի իր միկրոբլոգում հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը  (CENTCOM):

«Հուսիները լայնածավալ հարձակում են գործել Կարմիր ծովում և Ադենի ծոցում՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր: «CENTCOM»-ը և կոալիցիոն ուժերը հայտնաբերել են անօդաչու թռչող սարքերը: Եզրակացնելով, որ դրանք վտանգ են ներկայացնում տարածաշրջանի առևտրային նավերի, ԱՄՆ նավատորմի և կոալիցիայի նավերի համար, ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերն ու օդանավերը, ինչպես նաև կոալիցիոն ուժերի բազմաթիվ նավեր և ինքնաթիռներ խոցել են 15 անօդաչու թռչող սարք», - ասված է հրամանատարության հայտարարության մեջ:

Նշենք, որ Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի՝ Եմենի մոտ եղած ափերի մեծ մասը, ավելի վաղ հայտնել էր Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու իր մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմին: Մի շարք նավագնացային ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները Կարմիր ծովով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular