Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաքին քաղաքականությունը դարձրել են «լարախաղացություն». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում շատ տարօրինակ երևույթներ են տեղի ունենում։ Նախ՝ իշխանափոխությունից մոտ 6 տարի անց օրվա իշխանությունները հանկարծ հիշել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահներ կան, և որոշել են պաշտոնապես դիմել Ռուսաստանին՝ նրանց հեռացնելու համար։ Ռուս սահմանապահներին հեռացնելու թեզերից մեկն այն է, թե նրանց գտնվելն օդանավակայանում որևէ միջպետական պայմանագրով չի կարգավորվել։ Բայց այդ դեպքում հարց է ծագում, թե ի՞նչ հիմքերով է այս հարցն ընդհանրապես կարգավորվել։ Ինչո՞ւ այս վեց տարում գոնե մեկ անգամ չհիշեցին այս մասին և ինչո՞ւ հիշեցին հենց հիմա: Այս իրողության համատեքստում իշխանական ու մերձիշխանական սատելիտները թմբկահարում են, թե նման քայլով ուժեղացնում ենք մեր ինքնիշխանությունը և թուլացնում ենք կախվածությունը Ռուսաստանից։

Իրականում կան տեղեկություններ, որ սա Արևմուտքի հերթական պահանջն է, որպեսզի ռուսները հնարավորություն չունենան վերահսկել իրենց հետ կապակցված անձանց ու միավորների ելումուտը: Բայց դա էլ դեռ մի կողմ: Այս ամենի հետ կապված՝ ի հայտ են գալիս մի շարք հարցեր: Եթե իշխանությունները կողմնակից են ընդհանրապես արտաքին քաղաքական կուրսը փոխելու, ապա ինչո՞ւ, օրինակ՝ Թուրքիայի ու Իրանի սահմանից չեն հեռացնում ռուս սահմանապահներին։ Ավելին, Փաշինյանն ու իր ԱԽ քարտուղարն ամեն անգամ շեշտում են, թե ռուսական ռազմաբազայի հեռացման հարց չկա։ Միևնույն ժամանակ, իշխանությունները հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի կամ ռուս դիտորդների տեղակայման հարցը չեն քննարկում, սակայն կողմնակից են, որ եվրոպական դիտորդները ոչ միայն մնան, այլև նրանց թիվն ավելանա։

Միևնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ ռուս սահմանապահների հեռացման հարցն իշխանությունները չեն ցանկանում քննարկել, այնուամենայնիվ, նրանք խիստ շեշտադրումներով ընդգծում են, որ Ներքին Հանդում հենց ռուս սահմանապահներն են խոչընդոտել և թույլ չեն տվել, որ եվրոպացի դիտորդներն արձանագրումներ կատարեն։ Բայց դրանից առաջ բազմիցս ականատես ենք եղել այնպիսի դեպքերի, երբ նույն եվրոպացի դիտորդների դիտարկման տարածքում Ադրբեջանը սադրանքների է դիմել, խախտել է հրադադարը, որի արդյունքում հայ զինվորներ են զոհվել, բայց ՀՀ իշխանությունների մտքի ծայրով անգամ չի անցել որևէ կերպ արձագանքել կամ նշել եվրոպացի դիտորդների առաքելության ձախողման մասին։ Մյուս կողմից էլ՝ չնայած իշխանությունները փորձում են ցույց տալ, թե դեպի Արևմուտք տանող գիծ են որդեգրել, Հայաստանի նպատակը ԵՄ-ի հետ ինտեգրվելն է, սակայն որևէ խոսք չկա ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու մասին, որտեղ գերակայում է Ռուսաստանը։

Իշխանություններն անընդհատ շեշտում են, որ ԵԱՏՄ-ում տնտեսական համագործակցությունը բավական արդյունավետ բնույթ է կրում, և նաև դրա արդյունքում է, որ Հայաստանին հաջողվում է բարձր տնտեսական աճ արձանագրել։ Զավեշտն այն է, որ եթե ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց ընդհանրապես դրված չէ, ապա հայտարարվում է ՀԱՊԿ-ի շրջանակում մեր անդամակցությունը սառեցնելու մասին։ Իշխանություններն անգամ չեն բացառում, որ հարկ եղած դեպքում կարող են ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալ։ Մի խոսքով, ինչպես բոլոր ոլորտները, Հայաստանի արտաքին քաղաքականությունն էլ այն աստիճանի շիլաշփոթ վիճակում է, որ անգամ դիվանագիտական դաշտի բարձրակարգ մասնագետները չեն կարող լիարժեք գլուխ հանել։

Լիակատար անորոշությունն ու երկակիությունը բոլոր հարցերում գերակայում է։ Ընդհանրապես, հստակություն չկա, թե ինչ տեսլական է դիտարկում Հայաստանը, ինչ նպատակների է փորձում հասնել։ Շարժվում ենք ընդամենը իրավիճակային ու կիսատ-պռատ որոշումներով։ Բայց արտաքին քաղաքականությունը փորձադաշտ կամ «որբի գլուխ» չէ, որի վրա իշխանությունները մազ կտրել կարող են սովորել։ Թեպետ, ինչպես ցույց է տվել ժամանակը, նրանք բոլոր ոլորտների հետ են այդպես վարվել ու վարվում՝ բերելով ավերումների: Այստեղ խնդիրը նույնիսկ այն չէ՝ նման «լարախաղացությունը» դիտավորությա՞ն, թե ապաշնորհության արդյունք է: Փաստը մնում է փաստ, որ այս ամենը ծանրագույն հետևանքներ է ունենում: Արցախի ողբերգությունը՝ օրինակ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերՍյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնելՀայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներինՄեծ Բրիտանիան դիտարկում է Գազա զորքեր մտցնելու հարցը՝ մարդասիրական պաշարները բեռնաթափելու համարԹե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողելԲերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին
Ամենադիտված