ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օբամեյանգը՝ գոլերի քանակով Եվրոպա լիգայի և ՈՒԵՖԱ-ի գավաթի ռեկորդակիր

ՍՊՈՐՏ

Մարսելի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը միանձնյա գլխավորել է Եվրոպա լիգայի և ՈՒԵՖԱ-ի գավաթի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների վարկանիշը:

Նախկինում գաբոնցին դարձել էր Եվրոպայի լիգայի լավագույն ռմբարկուն, որն իր ներկայիս ձևաչափով գոյություն ունի 2009 թվականից։ Երեկ «Վիլյառեալի» դարպասը խփած գոլից հետո Օբամեյանգը դարձավ նաև նշանակությամբ երկրորդ եվրագավաթային մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն՝ հաշվի առնելով ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության ժամանակները։ Ֆուտբոլիստը դուբլ գրանցեց երեկ կայացած խաղում։

34-ամյա հարձակվողն ունի 33 խփած գնդակ այս մրցաշարում, և նա շրջանցեց լեգենդար շվեդ Հենրիկ Լարսոնին (31 գոլ), որը երկար ժամանակ ռեկորդակիր էր։

Երեկ կայացած խաղում «Մարսելը» վստահորեն հաղթեց «Վիլյառեալին» 4-0 հաշվով։

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular