Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցիների օժանդակության հարցերը մնում են չլուծված. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ արցախցիները բռնի տեղահանման ենթարկվեցին, տարբեր միջազգային կառույցներ նշում էին, թե հաստատակամ են նրանց աջակցություն տրամադրելու հարցում (իբր արցախցիների՝ իրենց հողում ապրելու իրավունքի մասին հայտարարությունների պարագայում շատ հետևողական եղան)։ Բայց այդ աջակցությունը լիովին բավարար չէր, դրա համար էլ արցախցիների կարիքները հոգալու հարցը մեծամասամբ մնացել է Հայաստանի վրա։ Ուստի, Հայաստանի Հանրապետության խնդիրն է անընդհատ նախաձեռնողականություն ցուցաբերել միջազգային կառույցներից աջակցություն ստանալու նպատակով։ Մյուս կողմից էլ՝ ներկայումս որևէ միջազգային հարթակում չի խոսվում այն մասին, որ արցախցիների գույքն ուղղակի բռնազավթված է, իսկ նրանց պատկանող տարածքները՝ օկուպացված, ինչը միջազգային արդարադատության հարց է։ Ու, ըստ այդմ, չկա նաև այս խնդրի հետ կապված որևէ դատական գործընթաց, որը հիմա պետք է արդեն սկսված լիներ։

Փոխարենը Ադրբեջանը փոխհատուցում պահանջող արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել՝ Հայաստանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի ռեսուրսներն օգտագործելու մեջ։ Բաքուն նաև փորձում է միջազգային հարթակում բարձրացնել ու Հայաստանի դեմ օգտագործել ականապատման հարցը։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում իշխանություններն անընդհատ խոսում են միայն արցախցիների ինտեգրման մասին, բայց պետք է այնպիսի քայլեր ձեռնարկվեին, որոնք ցույց կտային, որ այդ մարդիկ շարունակում են մնալ փախստականի կարգավիճակով։

Ավելին՝ անհրաժեշտ էր արցախցիներին ոչ թե ցրել երկրով մեկ՝ բնակեցնելով տարբեր բնակավայրերում, այլ նրանց հնարավորինս կենտրոնացնել կամ առնվազն պահպանել Արցախի տարածքային կառուցվածքն ու ցույց տալ, որ այդ մարդկանց խնդիրը լուծված չէ, ու նրանք պահանջատեր են։ Այդպիսով հետագայում նաև ավելի դյուրին կլիներ ապահովել արցախցիների վերադարձն իրենց հարազատ բնակավայրերը։ Հայաստանը պարտավոր է առանձնահատուկ ջանքեր գործադրել, որ արցախցիների վերադարձի թեման միջազգային հարթակում և հայ-ադրբեջանական բանակցային սեղանին դառնա քննարկման առարկա։ Ըստ այդմ, անհրաժեշտ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ ներկայացնելու, որ Արցախում բնակվող հայ բնակչության նկատմամբ կոնկրետ հանցագործություններ են իրականացվել։

Անհրաժեշտ է նաև ստեղծել Արցախի հարցով զբաղվող կազմակերպություններ ու ՀԿ-ներ, որոնք, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում իրենց գործունեությամբ թեժ կպահեն արցախահայության հարցը։ Պետք է ընդունել նաև, որ Արցախի հայությանը պետական աջակցություն տրամադրելու հարցը նույնպես մնում է հրատապ։ Այսօր արցախցիները դժգոհ են Հայաստանի կողմից հատկացված օգնությունից։ Նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպում և ընդգծում, որ կառավարության կողմից տրամադրվող գումարներով ուղղակի հնարավոր չէ բնակարանի հարց լուծել։ Իսկ անշարժ գույքի բազմաթիվ սեփականատերեր էլ, օգտվելով իրավիճակից, ավելի են բարձրացնում վարձակալության և բնակարանների վաճառքի գները։ Բացի այդ, աջակցություն տրամադրելու հարցը միայն բնակարանների խնդրով չի սահմանափակվում, արցախցիներին պետք է ապահովել մշտական աշխատանքով։

Հաջորդ խնդիրն այն է, որ չպետք է թույլ տալ, որ Հայաստան տեղափոխված Արցախի բնակչությունը հեռանա, ինչը հետագայում դժվարացնելու է նրանց իրավունքների վերականգնման գործընթացը։ Առանց այն էլ արցախցիների մի մասն արդեն իսկ հեռացել է։ Դրա համար անհրաժեշտ է այնպիսի սոցիալական պայմաններ ստեղծել, որ այդ մարդիկ ուղղակի նախընտրեն մնալ Հայաստանում։ Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ արցախյան 32 կազմակերպություններ բաց նամակ հղեցին ՀՀ կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրի վերաբերյալ:

Նրանք 13 կետից բաղկացած ծրագիր էին առաջարկել կառավարությանը և նշել. «Այս ծրագիրը, միանշանակ, պետք է նպաստի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանն ու արտագաղթի բացառմանը, ինչպես նաև ՀՀ ժողովրդագրական ու տնտեսական զարգացման որոշ խնդիրների լուծմանը: Այն պետք է ռազմավարական առումով հաշվի առնի նաև Արցախ հնարավոր վերադարձի նպատակը՝ անհրաժեշտ պայմաններ ու գործողություններ ապահովելով այդ նպատակի համար: Ի պատասխան տարաբնույթ պնդումների ու շահարկումների՝ ընդգծենք, որ մենք, բնականաբար, կողմ ենք պետական աջակցության բոլոր (այդ թվում՝ բնակարանային) ծրագրերին նաև ՀՀ մեր հայրենակիցների համար: Սակայն, մյուս կողմից, կարևոր է գիտակցել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի հանդեպ առանձնահատուկ մոտեցման հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով մեր մեծագույն կորուստները և Արցախի ժողովրդի ու, առհասարակ, փախստական անձանց հանդեպ ՀՀ ստանձնած միջազգային ու ներպետական պարտավորությունները»:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)
Ամենադիտված