Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համակարգ ենք վերացնում, սպեցնազ ենք ստեղծում, դուխով գնացեք առաջ. Կարեն Կարապետյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 

Գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու վերաբերյալ վարչապետը նշել է. «Բազմիցս բարձրաձայնել ենք ներկրվող ապրանքները մրցունակ և որակյալ տեղական արտադրանքով փոխարինելու մեր որդեգրած քաղաքականության մասին: Նշվածը վերաբերում է բոլոր ոլորտներին, այդ թվում՝ գյուղատնտեսությանը: Գյուղատնտեսության նախարարության կողմից ու նաև մեր աշխատանքային այցի արդյունքում առաջարկվել է երկու հստակ ուղղություն տեղական արտադրանքի խրախուսման վերաբերյալ՝ մեկը հանքային և կենսաբանական պարարտանյութերի արտադրությունն է, մյուսը՝ տեղական սերմնաբուծությունը՝ համապատասխան սելեկցիոն կայանների զարգացումով և այդ ոլորտի համակարգումով»: 

Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ոլորտում առկա սելեկցիոն կայանները և սերմնաբուծությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել այդ ոլորտը զարգացնելու և համակարգելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ՝ հստակ հաշվարկելով դրանց ներկրվող ապրանքներին փոխարինելու դեպքում հատկացվող ծախսերի համեմատականը: Ըստ անհրաժեշտության աշխատանքներին ներգրավել նաև «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի մասնագետներին: ՀՀ գյուղատնտեսության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարել է համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանում հանքային և կենսաբանական պարարտանյութերի արտադրության ուղղությամբ հնարավոր ներդրումային ծրագրի ամբողջական փաթեթ և ըստ անհրաժեշտության կառավարության որոշման նախագիծ: «Այդ երկու ոլորտն էլ շատ տրամաբանական, շահութաբեր, հասկանալի բիզնես է: Ընթացքում խոսում ենք մասնավոր սեկտորի հետ: Չեմ կարծում, որ մենք ներդրող չենք գտնի: Ինչ պայմանավորվել ենք ձեզ հետ վերջին աշխատանքային հանդիպման ժամանակ, բոլոր այն ՊՈԱԿ-ները, որոնք ունեն բիզնես բաղադրիչ, քննարկում ենք, որպեսզի կառավարման հանձնենք մասնավորին: Այդ հարցում մենք ձեր կողքին ենք: Դուք ձևակերպեք, կլուծենք», -նշել է Կարեն Կարապետյանը: 

Անդրադառնալով գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հաշվի առնելով ներկայիս շրջանում կենդանիների հնարավոր վարակների և հիվանդությունների ռիսկայնությունը, դրանից ելնելով գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում կենդանիների բուժկանխարգելիչ միջոցառումների և կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ պետական օժանդակության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ հանձնարարում եմ ՀՀ գյուղատնտեսության և տարածքային կառավարման և զարգացման նախարարներին 2-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ սույն թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության համայնքներում անասնաբույժի հաստիքներ սահմանելու և արյունառման, պատվաստումների աշխատանքներ իրականացնող շարժական խմբեր ստեղծելու վերաբերյալ»:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրի մշակման, հաստատման կարգը սահմանելու եւ  բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգին հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագծերը:

Իգնատի Առաքելյանը մեկ այլ որոշման նախագիծ ներկայացրեց, որով առաջարկվում էր մի շարք գյուղացիական փակ բաժնետիրական ընկերություններ լուծարել: Նախագծի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում առկա տարբեր ֆինանսական աղբյուրներ ունեցող ծրագրերի մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման շրջանակի ընդլայնմամբ:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այս հարցի զեկուցումից հետո էլ բուռն արձագանքեց նախարարի առաջարկին: «Մենք ունեինք մի համակարգ, որը պետք է կրթեր մեր գյուղատնտեսին: Համարում ենք համակարգը ոչ էֆեկտիվ, որովհետեւ կրթել-կրթել-կրթել է եւ վերջում առաջացել է 352 հատ ֆերմեր ու կոոպերատիվ տարեց տարի: Համակարգը վերացնում ենք, դրա փոխարեն սպեցնազ ենք ստեղծում, սպեցնազ ենք ստեղծում: Ամեն տարվա վերջ հաշվետվություն ենք տալիս, թե քանի ֆերմեր է առաջացել, քանի կոոպերատիվ է առաջացել, քանի գյուղատնտեսի մոտ աչքերը սկսել է փայլել: Պայմանավորվեցինք»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ գյուղատնտեսության նախարարը համարձակ բարեփոխումներ է սկսել եւ կառավարությունն իրեն աջակցում է: «Դուխով գնացեք առաջ»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը:

Դիտել` 4-րդ րոպեից:

 

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են Փաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ
Ամենադիտված