ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ու հին պաշտոնյաներին ստիպելու են, որ ՔՊ-ական դառնան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի լիազորությունները երեկ վերջապես դադարեցվել են, որպես պատգամավորի։ Փետրվարի վերջին, հիշեցնենք, իշխանությունը որոշում էր կայացրել Պապոյանին առաջադրել որպես էկոնոմիկայի նախարարի թեկնածու։ ՔՊ-ից հայտարարել էին, թե որոշումը վարչությունում կայացվել է միաձայն։ Նախարարի պաշտոնը թափուր էր մնացել, երբ այդ պաշտոնից ազատել էին Վահան Քերոբյանին, ընդ որում իրավիճակն այնքան էլ պարզ չէ ինչպես փորձում է ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիրը»։ Բանն այն է, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, էկոնոմիկայի նախարարի պաշտոնն առաջարկել են մի քանի հայտնի տնտեսագետների, որոնք բոլորը կտրականապես հրաժարվել են։

Նիկոլ Փաշինյանը ոչ այն է քմահաճույք, ոչ այն է կուսակցական հստակ պայման է դրել, որ էկոնոմիկայի նախարարը պետք է լինի ՔՊ անդամ և բոլոր հնարավոր տնտեսագետները հրաժարվել են, որը չի ցանկացել ընդհանրապես համագործակցել փաշինյանական վարչախմբի հետ, որոշներն էլ մտահոգվել են իրենց ՔՊ-ական դարձնելու վարչախմբի ջանքերի պատճառով, իսկ Փաշինյանն իր կուսակիցներին հայտնել է, որ այսուհետև բոլոր բարձրաստիճան պաշտոններին ներկայացնելու համար կուսակցության անդամակցությունը պարտադիր պայման պետք է լինի, ընդ որում գործող նախարարներին և փոխվարչապետերին ևս առաջարկվել է անպայման անդամակցել ՔՊ-ին։

Մարզպետների մասով այդպիսի մտավախություն իշխանությունը չունի, ովքեր էլ ՔՊ անդամ չէին, արդեն ստորագրել են համապատասխան դիմումները և առաջիկայում կդառնան կուսակցականներ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն առանձնապես չի դիմադրել ՔՊ-ական դառնալու հեռանկարին, միայն Մհեր Գրիգորյանն է, որ ժամանակ է խնդրել մտածելու համար։ Գրիգորյանին հստակ ասվել է, որ կուսակցական դառանալուց հրաժարվելու դեպքում, անմիջապես պետք է նաև պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնի։

Նունե Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular